Մեր հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել․ ԵՄ դեսպանը՝ Հայաստան-ԵՄ գործընկերության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
Բոլորը

«Մեր հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել»,- Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Հայաստան-ԵՄ գործընկերության մասին։

«Քիչ են այն օրինակները, երբ Եվրամիությունն այսքան կարճ ժամանակում այսպիսի ինտենսիվությամբ խորացրել է ներգրավվածությունը որևէ երկրի հետ։ Այս կարճ ժամանակաշրջանում մեր հարաբերությունները արագորեն խորացել ու ընդլայնվել են՝ ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ», – նշեց ԵՄ դեսպանը։

Մարագոսը շեշտեց՝ Հայաստանին առաջին անգամ տրամադրվել է աջակցություն Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակում, ինչպես նաև՝ զգալիորեն ավելացվել է ԵՄ ֆինանսական աջակցության փաթեթը՝ հատուկ մշակված դիմակայունության և աճի ծրագրի միջոցով։

«Այն նպատակ ունի նպաստել Հայաստանի սոցիալ-տնտեսական կայունությանը, կապերի ամրապնդմանը, առևտրի և էներգետիկ բազմազանության խթանմանը։ Այս նպատակի համար տրամադրել ենք 270 մլն եվրո բյուջե, և ծրագիրը նախատեսված է իրականացնել 2024-2027 թվականների ընթացքում։ Այն հաջողությամբ իրականացվում է սահմանված ցուցանիշներին համապատասխան», – ասել է ԵՄ դեսպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։