Հռոմի պապի օծման պաշտոնական արարողությունը տեղի կունենա մայիսի 18-ին

Լուրեր

08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
Բոլորը

Լևոն XIV-ը պաշտոնապես Հռոմի պապ կօծվի մայիսի 18-ին մատուցվելիք պատարագի ժամանակ և կգլխավորի իր առաջին ընդհանուր լսումը մայիսի 21-ին։ Այս մասին հայտարարել է Վատիկանը, գրում է France 24-ը։

Այսօր Հռոմի նորընտիր պապն առաջին պատարագն է մատուցել Վատիկանի Սիքստինյան կապելլայում կարդինալների հետ։ Սպիտակ հանդերձանքով Պապը նախ մտել է Սիքստինյան կապելլա և օրհնել կարդինալներին՝ մոտենալով Միքելանջելոյի «Վերջին դատաստանը» որմնախորանին։

Իր առաջին քարոզում Հռոմի պապն ասել է, որ հույս ունի՝ իր ընտրությունը կարող է օգնել եկեղեցուն լույս բերել «այս աշխարհի մութ գիշերներին»։ Նա նշել է, որ Կաթոլիկ եկեղեցին պետք է իրեն նույնականացնի իր անդամների սրբությամբ, այլ ոչ թե «իր շենքերի վեհությամբ»։ Լևոն XIV-ն ասել է, որ եկեղեցին պետք է հասնի այն ոլորտներին, որտեղ կա «հավատի պակաս», և որտեղ մարդիկ նախընտրում են «տեխնոլոգիան, փողը, հաջողությունը, իշխանությունը կամ հաճույքը»։

«Հավատի պակասը հաճախ ողբերգականորեն ուղեկցվում է կյանքի իմաստի կորստով, ողորմածության անտեսմամբ, մարդկային արժանապատվության սարսափելի խախտումներով, ընտանիքի ճգնաժամով և մեր հասարակությանը հասցված բազմաթիվ այլ վերքերով»,- ասել է Հռոմի պապը։

Հիշեցնենք, որ նոր Հռոմի պապը՝ 69-ամյա Ռոբերտ Պրևոն, որն ընտրել է Լևոն (Լեո) XIV անունը, դարձել է Միացյալ Նահանգներից (և ընդհանրապես Հյուսիսային Ամերիկայից) առաջին պապը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի