Պուտինն ընդգծել է Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի ժողովուրդների հսկայական ներդրումը հաղթանակի գործում

Լուրեր

17.07.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում կամուրջներին, օդանավակայանին, երկաթուղային կայարանին․ զոհեր կան
17.07.2026 | 10:40
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. զոհեր կան
17.07.2026 | 10:31
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.07.2026 | 10:18
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար
17.07.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 17-ի դրությամբ
17.07.2026 | 09:48
Նավթի գներն աճել են
17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
16.07.2026 | 21:58
ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ունեցած ելույթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմաճակատին ապահովել են անհրաժեշտ ամեն ինչով։

«Բոլոր հանրապետությունները կրել են պատերազմի ընդհանուր ծանր բեռը։ Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի ժողովուրդների ներդրումը հսկայական էր։ Այստեղից անընդհատ շարժվում էին գնացքներ՝ ռազմաճակատի համար անհրաժեշտ ամեն ինչով։ Այստեղ էին տեղակայված հիվանդանոցները, և հարյուր հազարավոր տարհանվածներ գտան իրենց երկրորդ տունը։ Մենք մեծարում ենք պատերազմի յուրաքանչյուր վետերանին»,- նշել է Պուտինը։

Ինչպես նախորդ երեք տարիներին՝ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին Կարմիր հրապարակում իր հանդիսավոր ելույթում հիշատակել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված պատերազմը, բայց այս անգամ դրա վերաբերյալ միայն մի քանի խոսք է ասել՝ կրկին պատերազմը «հատուկ ռազմական գործողություն» կոչելով։

«Ամբողջ երկիրը, հասարակությունը և ժողովուրդն աջակցում են հատուկ ռազմական գործողության մասնակիցներին։ Մենք հպարտանում ենք նրանց քաջությամբ և վճռականությամբ, ոգու այն ուժով, որը միշտ մեզ միայն հաղթանակ է բերել»,- նշել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանը հիշում է Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը և երբեք չի համաձայնի պատմությունը խեղաթյուրելու փորձերի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի