Կալասը հայտարարել է Պուտինի հարցով տրիբունալի ստեղծման վերջին քայլի մասին

Լուրեր

11.12.2025 | 23:02
Time-ի «Տարվա մարդը» արհեստական ​​բանականության ստեղծողներն են
11.12.2025 | 22:43
Փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի ցիստեռն․ հրդեհ բեռնատարում
11.12.2025 | 22:27
Հաքերները կոտրել են ՌԴ-ում միասնական զինվորական ռեեստրի համակարգը մշակող ընկերության սերվերները
11.12.2025 | 22:08
Ford մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած KamAZ մակնիշի բեռնատարին և կողաշրջվել
11.12.2025 | 21:54
Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը զգալիորեն ամրապնդվել է. Սլովակիայի ԱԳ նախարար
11.12.2025 | 21:15
Փաշինյանի նոր առաջարկը Ալիևին․ վարչապետը սպառնո՞ւմ է պատերազմով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.12.2025 | 21:04
Մինչև 300,000 դրամ տուգանքները պետական մարմիններն այլևս չեն կարողանա բողոքարկել․ Սրբուհի Գալյանը՝ նոր փոփոխությունների մասին
11.12.2025 | 21:00
Եվրոպայի ճամփաներով․ փախստականների փորձառություններն ու մարտահրավերները
11.12.2025 | 20:42
Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ. Զախարովա
11.12.2025 | 20:42
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոայի» մեկնարային կազմը «Լեգիայի» դեմ խաղում
11.12.2025 | 20:30
«Հարսնաքար»-ը, Գասպարյանի առանձնատունը, Միքայելյանի տնակը․ Սևանի ափի որ գույքերը կքանդի պետությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.12.2025 | 20:28
Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև. Օվերչուկ
11.12.2025 | 20:24
Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում զորքեր ուղարկել Գազա` խաղաղության հասնելու համար. Ֆիդան
11.12.2025 | 20:16
Գորիսի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է․ ՃԴ
11.12.2025 | 20:00
Սյունիքի՝ կոմունիկացիոն հաբ լինելը ԱՄՆ-ն և ՌԴ-ն կքննարկեն․ նոր զարգացում կլինի Ուկրաինայում լուծմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մայիսի 9-ին Լվովում կհայտարարի Կիևին պաշտպանության համար ևս 1 միլիարդ եվրո հատկացնելու, ինչպես նաև Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալ ստեղծելու վերջին քայլի մասին։ Կալասը համապատասխան հայտարարությունն արել է այսօր Վարշավայում՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, հաղորդում է DW-ի թղթակիցը։

«Վաղը մենք կտանք ռազմական հանցագործությունների և ագրեսիայի հանցագործությունների համար տրիբունալի ստեղծման վերջնական քաղաքական հաստատումը», – ասել է նա։

Ավելի վաղ DW-ն հայտնել էր, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալի նախագիծը պատրաստ է և սպասում է քաղաքական հաստատմանը։ Այն ոչ պաշտոնապես անվանում են «Պուտինի տրիբունալ», քանի որ միջազգային իրավագիտության մեջ պետության բարձրագույն ղեկավարությունը համարվում է ագրեսիայի հանցագործության համար պատասխանատու։ Մայիսի 9-ին նախատեսվում է ԵՄ արտաքին գործերի նախարարների այցը Լվով։

Սպասվում է, որ Եվրոպայի խորհրդի շրջանակներում կստեղծվի Ուկրաինայի դեմ ագրեսիայի հարցերով հատուկ տրիբունալը։

Չնայած նրան, որ ոչ պաշտոնապես այն անվանում են «Պուտինի տրիբունալ», պետության ղեկավարի պաշտոնում նրա ներկայիս անձեռնմխելիությունը անհնար է դարձնում Ռուսաստանի առաջնորդի դեմ քրեական հետապնդում իրականացնելն առանց դատարանում նրա անձնական ներկայության։ Այս մասին ընդգծում են փորձագետները։ Տեխնիկական նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են մարտի վերջին՝ Ստրասբուրգում կայացած այսպես կոչված «Հիմնական խմբի» հանդիպման ժամանակ։ Մասնակիցները կազմել են երեք փաստաթուղթ՝ Ուկրաինայի և Եվրոպայի խորհրդի միջև երկկողմ համաձայնագիր, դատարանի կանոնադրություն և դրա կառավարման կարգի վերաբերյալ համաձայնագիր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ եվրոպացի պաշտոնյաները հայտարարել էին, որ հատուկ տրիբունալը, որն Արևմուտքի երկրները ցանկանում են ստեղծել Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունները քննելու համար, չի կարող Վլադիմիր Պուտինի դեմ հեռակա դատաքննություն սկսել, քանի դեռ նա զբաղեցնում է ՌԴ նախագահի պաշտոնը։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի