ԵՄ-ն Ուկրաինային ևս 1 մլրդ եվրո է փոխանցել G7-ի նախաձեռնության շրջանակներում

Լուրեր

08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Եվրահանձնաժողովը Ուկրաինային հատկացրել է մակրոֆինանսական բացառիկ մակրոֆինանսական օգնության վարկի չորրորդ տրանշը՝ 1 միլիարդ եվրոյի չափով։ Խորհրդանշական է, որ միջոցների հատկացումը համընկել է  Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակի օրվա հետ։Այս մասին  ասվում է Եվրահանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Տարեսկզբից ի վեր Եվրամիությունը արդեն 6 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային՝ G7-ի գլխավորած ERA (Արտակարգ եկամուտների արագացում) արտակարգ վարկային ծրագրի միջոցով։ Նախատեսվում է, որ Եվրոպայի ներդրումը այս ծրագրին վերջնական արդյունքում կհասնի 18.1 միլիարդ եվրոյի։

Մարտին կայացած ԵՄ հատուկ գագաթնաժողովում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ հանձնաժողովը պատրաստ է անհրաժեշտության դեպքում վաղաժամ մեծացնել ԵՄ ներդրումը Եվրոպական տնտեսական աճի նախաձեռնությանը։ Ֆոն դեր Լեյենը նշել էր, որ Բրյուսելը սերտ կապ է պահպանում Կիևի հետ այդ հարցի շուրջ։

G7-ի նախաձեռնության շրջանակներում Ուկրաինայի կառավարությունը ստանում է 45-ամյա վարկեր, որոնք կմարվեն արևմտյան երկրներում սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտների միջոցով։ Այս օգնությունն ուղղված է պետական ​​բյուջեի առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանը և նպաստում է մակրոտնտեսական կայունության պահպանմանը Ռուսաստանի շարունակական ռազմական ագրեսիայի համատեքստում։

Ընդհանուր առմամբ, ERA ծրագրով  նախատեսվում է Ուկրաինային հատկացնել մոտ 45 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի