Ռուսաստանը «չափազանց շատ բան է պահանջում» Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու համար. ԱՄՆ փոխնախագահ

Լուրեր

08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ռուսաստանը «չափազանց շատ բան է պահանջում» Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու համար, ինչն ընդգծում է Սպիտակ տան նոր հիասթափությունը՝ կապված Մոսկվային խաղաղության բանակցություններում ներգրավելու ջանքերի հետ, գրում է Politico-ն։

Վաշինգտոնում Մյունխենի առաջնորդների հանդիպման ժամանակ ունեցած ելույթում Վենսը նշել է, որ ԱՄՆ-ը կենտրոնանում է երկարաժամկետ կարգավորման վրա, քանի որ Ռուսաստանը մերժել է ԱՄՆ-ի 30-օրյա հրադադարի կոչը: Մոսկվան հայտարարել է, որ նման ժամանակավոր դադարը չի համապատասխանում իր ռազմավարական շահերին, քանի որ այն թույլ կտա Ուկրաինային վերախմբավորվել:

ԱՄՆ փոխնախագահը, միաժամանակ, ընդգծել է, որ Ռուսաստանը, հավանաբար, ստիպված կլինի զիջումների գնալ, ինչը նշան է, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է ավելի ագրեսիվ լինել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։

«Ռուսները ներկայացնում են որոշակի պահանջներ, խնդրում են որոշակի զիջումներ՝ հակամարտությունը դադարեցնելու համար։ Մենք կարծում ենք, որ նրանք չափազանց շատ բան են պահանջում»,- նշել է Վենսը։

Նա ասել է, որ հաջորդ քայլը Ուկրաինային և Ռուսաստանին համոզելն է՝ խոսել միմյանց հետ։

«Մենք կցանկանայինք, որ և՛ ռուսները, և՛ ուկրաինացիներն իրականում համաձայնության գային որոշ հիմնական սկզբունքների շուրջ՝ նստելու և միմյանց հետ խոսելու համար։ Սա հաջորդ մեծ քայլն է, որը մենք կցանկանայինք անել»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Հավելենք, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը բազմիցս ընդգծել է, որ խաղաղության գործընթացին հետագա մասնակցությունը կախված է Կիևի և Մոսկվայի կառուցողական դիրքորոշումներից։ Պետդեպի խոսնակ Թեմի Բրյուսը նշել էր, որ եթե առաջընթաց չլինի, Միացյալ Նահանգները կարող է հրաժարվել բանակցություններում միջնորդի դերից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի