Հունգարիայի ԶՈւ ԳՇ պետն Ադրբեջանում է․ նա այցելել է ռազմական օբյեկտներ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ,  գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը և պաշտոնական այցով Բաքվում գտնվող Հունգարիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ, պրոֆեսոր, գեներալ Գաբոր Բյորյոնդիի գլխավորած պատվիրակությունն այցելել են երկրի Ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարական կետ, կիբերանվտանգության կենտրոն և կոմանդոս զորամասերից մեկը։

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ երկրի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նամիգ Իսլամզադեն պատվիրակությանը տեղեկացրել է ժամանակակից չափանիշներին համապատասխանող և բարձր տեխնոլոգիական հնարավորություններով հագեցած հրամանատարական կետի կառուցվածքի և գործունեության մասին: Մանրամասն տեղեկատվություն է տրամադրվել երկրի օդային տարածքի վերահսկողության, թռիչքային գործողությունների համակարգման և շտաբային մակարդակով կառավարման գործընթացների վերաբերյալ։

Կիբերանվտանգության կենտրոնում հունգարական կողմը ծանոթացել է ադրբեջանական բանակի զինանոցում գտնվող ժամանակակից զենքի համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորումների կիբերանվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև կենտրոնում ստեղծված պայմաններին: Պատվիրակությանը մանրամասն ներկայացվել են արհեստական ​​բանականության վրա հիմնված ժամանակակից կիբերպաշտպանության գործիքները։

Երկու երկրների ԳՇ պետերն այցելել են նաև կոմանդոս զորամասերից մեկը։ Զինծառայողների գործողություններին հետևելուց հետո հյուրերը ծանոթացել են ադրբեջանական բանակի տրամադրության տակ գտնվող զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի ցուցադրությանը, տեղեկություն է տրամադրվել դրանց մարտավարական և տեխնիկական բնութագրերի, պատշաճ օգտագործման կանոնների վերաբերյալ:

Հավելենք, որ նախօրեին էլ Հունգարիայի բանակի ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը հանդիպել էր Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի և ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վելիևի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի