Կանադան «չի վաճառվում»․Կանադայի  վարչապետը՝ Թրամփի հետ հանդիպմանը 

Լուրեր

09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ գովաբանել է Կանադայի նոր վարչապետ Մարկ Քարնիին՝ նրան անվանելով «շատ տաղանդավոր անձնավորություն, շատ լավ անձնավորություն», գրում է DW-ն։

«Ես սիրում եմ Կանադան», – ասել է  Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ, ինչը կարող է դիտվել որպես տոնայնության փոփոխություն՝  Կանադան ԱՄՆ 51-րդ նահանգը դարձնելու՝ ավելի վաղ հնչած հայտարարությունների ֆոնին։ Թրամփն ավելի վաղ պնդել էր, որ ԱՄՆ-ն Կանադային ​​տարեկան 200 միլիարդ դոլարի (176 միլիարդ եվրո) չափով, «բացի ռազմական պաշտպանությունից և շատ ավելին տրամադրելուց»։ Կանադայի՝ Միացյալ Նահանգներին միանալու թեման բարձրացվել է Օվալաձև սենյակում հանդիպման ժամանակ, երբ Թրամփը խոստովանել է, որ «տանգոյի համար երկուսն են պետք»։

«Դա իսկապես հրաշալի ամուսնություն կլիներ»,- ասել էր ԱՄՆ նախագահը, սակայն Քարնին Թրամփին ասել էր՝ «ինչպես գիտեք անշարժ գույքի ոլորտում կան որոշ վայրեր, որոնք երբեք չեն վաճառվում», հավելելով, որ Կանադան «չի վաճառվում և երբեք չի վաճառվի»։ «Բայց հնարավորությունը գործընկերության մեջ է և այն, ինչ մենք կարող ենք միասին կառուցել», – ասել է Կանադայի վարչապետը։

«Երբեք մի՛ ասա երբեք», – ժպիտով պատասխանել է Թրամփը։ Սակայն, երբ ԱՄՆ նախագահը նշել է, որ կանադացիները կարող են համաձայնվել միանալ Միացյալ Նահանգներին «որոշակի ժամանակահատվածում», Քարնին բարձրացրել է ձեռքը և ընդհատել նրան․ «Հարգանքով եմ ասում, կանադացիների տեսակետը չի փոխվելու 51-րդ նահանգի հարցում»։

Երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև առևտուրը, որը երկկողմ հարաբերություններում մեկ այլ թեժ թեմա է։ Թրամփը նշել է, որ իր առաջին ժամկետի ընթացքում ստորագրված ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա համաձայնագիրը (USMCA) կարող է վերանայվել։ Կանադայի վարչապետն էլ  ասել է. «Դա ավելի լայն բանակցությունների հիմք է։ Դրա մեջ որոշ բաներ պետք է փոխվեն»։

Թրամփը նաև նշել է, որ հյուսիսային հարևանը շուտով ստիպված կլինի «տնտեսապես հոգ տանել իր մասին»։

«Մենք իրականում չենք ուզում Կանադայից մեքենաներ, և մենք մաքսատուրքեր ենք սահմանում Կանադայից ներմուծվող մեքենաների համար։ Եվ որոշակի պահի Կանադայի համար տնտեսապես իմաստ չի ունենա այդ մեքենաները արտադրելը։ Մենք իսկապես չենք ուզում կանադական պողպատ, և մենք չենք ուզում կանադական ալյումին և այլ իրեր, քանի որ մենք ուզում ենք, որ կարողանանք դա անել ինքներս»,-ասել է նա։

Քարնիի Լիբերալ կուսակցությունը հաղթել էր  Կանադայում ապրիլի 28-ի ընտրություններում՝ խոստանալով պայքարել Թրամփի մաքսատուրքերի քաղաքականության դեմ և Միացյալ Նահանգների հետ նոր երկկողմ տնտեսական և անվտանգության հարաբերություններ հաստատել։

Կանադան Միացյալ Նահանգների երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է Մեքսիկայից հետո։ Այն նաև ԱՄՆ ապրանքների արտահանման ամենամեծ շուկան է։ Անցյալ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 760 միլիարդ դոլար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի