Ռուսական բանակը «Շահեդ»-ներով հարձակվել է Կիևի վրա․ կան զոհեր

Լուրեր

08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
Բոլորը

Ռուսական բանակը գիշերը «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով հարվածել է Կիևին։ Տեղական իշխանությունները հայտնում են, որ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են բնակելի շենքերի վրա, զոհվել է երկու մարդ, գրում է Current time-ը։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ հարվածի հետևանքով վնասներ են գրանցվել Սվյատոշինսկի, Սոլոմենսկի և Դնեպրովսկի շրջաններում։ Կիևի ռազմական վարչակազմի տվյալներով՝ խփված անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են մայրաքաղաքի տարբեր շրջաններում գտնվող երեք բնակելի շենքերի վրա։

Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն տելեգրամի ալիքում հայտնել է, որ Դնեպրովսկի շրջանի բազմահարկ շենքերից մեկում մասամբ ավերվել են վերին երկու հարկերը, իսկ Սվյատոշինսկի շրջանում գտնվող մեկ այլ շենքում այրվում են երեք հարկերի բնակարաններ՝ յոթերորդից մինչև իններորդը։ Շևչենկովսկի շրջանում հրդեհ է բռնկվել բնակելի շենքի և սուպերմարկետի վրա բեկորների ընկնելու հետևանքով։

Վիտալի Կլիչկոն էլ հայտնել է, որ Կիևում  ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Նրանց մարմինները հայտնաբերվել են բնակելի շենքի ավերված հատվածում։

«Երկու մարդ մահացել է մայրաքաղաքի Շևչենկովսկի շրջանի բնակելի շենքում։ Այնտեղ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են հինգհարկանի բնակելի շենքի վերին հարկերում», – նշվում է Կլիչկոյի տելեգրամ ալիքում։

Նա հայտնել է, որ Կիևում  տուժածների թիվը հասել է ութի, իսկ մեկ կին հոսպիտալացվել է։ Մինչ այդ հոսպիտալացվել էր երեք երեխա։ Այսպիսով՝ չորս տուժած հոսպիտալացվել է, իսկ չորսին տեղում է բժշկական օգնություն ցուցաբերվել։

Հաղորդվում է, որ  ռուսական զորքերը հարձակվել են Կիևի վրա բալիստիկ հրթիռով և 28 անօդաչու թռչող սարքով։ Կիևի վարչակազմի տվյալներով՝ հրթիռը և 11 ԱԹՍ խոցվել է, 10-ը լքել է Ուկրաինայի  մայրաքաղաքի օդային տարածքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի