Մխիթար Հայրապետյանն Իջևանում ծանոթացել է տեխնոլոգիական առաջընթացին. քննարկվել են մարզերում ոլորտի զարգացման հեռանկարները

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ԱՏՁՄ (Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն) հրավերով մայիսի 6-ին այցելել է Իջևան՝ ծանոթանալու տեղում իրականացվող տեխնոլոգիական կրթական ծրագրերին, հաջողված նախաձեռնություններին և ոլորտի առաջատար կազմակերպությունների գործունեությանը։

«Նախարարի առաջին կանգառը «ԻննոԻջևան» հանգույցն է եղել, որտեղ մի շարք տեխնոլոգիական կրթական ծրագրեր արդեն կյանքի են կոչվել։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել հանգույցում, ծանոթացել հնարավորություններին և կարևորել մարզերում տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերի ներդրումը և իրականացումը։

Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամը, որը քառամյա կրթությամբ տեխնոլոգիական ուսումնարան է՝ նախատեսված 9-րդ դասարանը ավարտած աշակերտների համար։ ԱՏՁՄ կրթական հիմնադրամի տնօրեն Վահե Խաչատրյանը նախարարին ներկայացրել է դպրոցի առանձնահատկությունները՝ նշելով, որ առաջին կուրսի ուսանողները հիմնականում սովորում են դպրոցական՝ 10-12-րդ դասարանների ծրագրով, իսկ հետագա տարիներին անցնում են գործնական աշխատանքի և ավարտում ուսումը 2-3 տարվա մասնագիտական փորձով։ Սաները հիմնականում ընտրում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտություններ՝ ծրագրավորում, էլեկտրոնային սարքերի մշակում, կառավարման համակարգեր, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն և այլն։ Վահե Խաչատրյանը շեշտել է, որ «Իրական դպրոցը» իր սաներին առաջարկում է աշխատաշուկա մուտք գործելու արդյունավետ ճանապարհ՝ որպես բարդ համակարգերի օգտագործող կամ ծրագրավորող՝ ըստ ընտրած ուղղության։

Հաջորդ կանգառը եղել է Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը, որտեղ նախարարը զրուցել է սաների հետ, լսել նրանց գաղափարներն ու նախագծերը։ Մխիթար Հայրապետյանը կարևորել է այս կրթական ծրագրի բացառիկությունը՝ ընդգծելով այն մարզերում տեխնոլոգիական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության խթանման և զարգացման տեսանկյունից։

Այնուհետև նախարարն այցելել է միկրոէլեկտրոնիկա նախագծող և մշակող «Microchip Technology» ընկերության Իջևանի մասնաճյուղ։ Ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Անի Սաֆարյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է մասնաճյուղի տարածքով, ծանոթացել աշխատակիցների հետ, մասնաճյուղի գործունեության առանձնահատկություններին։

Մխիթար Հայրապետյանը շեշտել է, որ «Microchip Technology»-ի նման ընկերության ընդլայնված ներկայացվածությունը Հայաստանի մարզերում առանցքային նշանակություն ունի մեր երկրի տնտեսության առաջընթացի համար։

Տեղի ունեցած քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության կարևորությանը։ Քննարկվել և պարզաբանվել են նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման, նոր ծրագրերի ընձեռած հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։