Հայկական ոլորտային կազմակերպությունները միասնական տաղավարով մասնակցում են «ԴԵՖԵԱ 2025» պաշտպանական ցուցահանդեսին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջին անգամ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով ներկայանում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մայիսի 6-8-ը անցկացվող «ԴԵՖԵԱ 2025» (DEFEA 2025) պաշտպանական ցուցահանդեսին՝ հնարավորություն ընձեռելով հայրենական ոլորտային կազմակերպություններին ներկայացնելու իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները: Ցուցահանդեսին մասնակցում են ոլորտային 16 կազմակերպություն, որոնցից 12-ը՝ որպես ցուցադրող, 4-ը՝ որպես այցելու: Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը։

Ցուցահանդեսն անցկացվում է երկու տարին մեկ անգամ՝ Հունաստանի Ազգային պաշտպանության և Հունաստանի Ծովային գործերի և կղզային քաղաքականության նախարարությունների հովանու ներքո:

«Բարձր հեղինակություն ունեցող միջազգային պաշտպանական ցուցահանդեսին միջազգային կազմակերպությունները ներկայացնում են ցամաքային, ծովային, օդատիեզերական, ազգային և կիբեռ անվտանգության պաշտպանական համակարգեր: Այն միավորում է պաշտպանական ոլորտի համաշխարհային ներկայացուցիչներին Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից, Աֆրիկայից, Կենտրոնական և Արևելյան Ասիայից ու Մերձավոր Արևելքից՝ նպաստելով միջազգային համագործակցությանը, տեխնոլոգիական առաջընթացին և տնտեսական աճին:

Ցուցահանդեսի շրջանակում անցկացվող քննարկումները, ներկայացումները և պաշտպանական արդյունաբերությանը վերաբերող նիստերը օգնում են ցուցադրողներին ուսումնասիրել շուկայի նորահայտ միտումներն ու մարտահրավերները՝ բարելավելու իրենց բիզնես ռազմավարությունը, ներդնելու լավագույն փորձը և միջազգայնացնելու իրենց արտադրատեսակները»,- ասվում է հաղորդագրությունում: