Չնայած Հայաստանում որոշակի ներքաղաքական անկայունությանը՝ ռուս-հայկական փոխգործակցությունը շարունակվում է. Կարասին

Լուրեր

14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
Բոլորը

Չնայած Հայաստանում որոշակի ներքաղաքական անկայունությանը՝ ռուս-հայկական փոխգործակցությունը կոնկրետ ուղղություններով շարունակվում է: «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո ռուս-հայկական ինտենսիվ երկխոսությունն ամենաբարձր մակարդակով շարունակվում է: Հաշված ամիսների ընթացքում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեք և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ երկու հանդիպում: Մեր ղեկավարները մի քանի անգամ հեռախոսազրույց են ունեցել»,- ասել է Կարասինը:

Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ այս շփումների գլխավոր քաղաքական արդյունքը հաստատվել է ռուս-հայկական գործընկերային հարաբերությունների կուրսը չփոխելու պատրաստակամությամբ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի շրջանակում համագործակցությամբ:

Անդրադառնալով Հայաստանի նոր իշխանության օրոք արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարների մասին հարցին՝ Գրիգորի Կարասինն ընդգծել է, որ միայն մեկ իրական հեռանկար կա՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորում:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանը սերտորեն համագործակցում է «եռյակի» մյուս անդամների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ: Մեր կողմից ձգտում ենք անել հնարավորը՝ նպաստելու համար, որ հակամարտող կողմերը խաղաղ պայմանավորվածություններ ձեռք բերեն»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ հավելելով, որ իրենց դիրքորոշումն անփոփոխ է, ինչի մասին Վլադիմիր Պուտինը հայտնել է երկու երկրների առաջնորդների հետ վերջին հանդիպումների ընթացքում: