Եռօրյա զինադադարի վերաբերյալ Պուտինի նախաձեռնությունն ուժի մեջ է. Պեսկով

Լուրեր

17.07.2026 | 11:27
Գազանջատում՝ Հաղարծին բնակավայրի որոշ հասցեներում 
17.07.2026 | 11:15
ՌԴ-ն արգելել է Թուրքիայից մրգերի ներմուծումը` Ուկրաինային տրվող երաշխիքներին միանալու որոշման ֆոնին
17.07.2026 | 11:04
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է հրապարակել Ծառուկյանի գործից․ Իրանից ներկրված ավիոկերոսինի սխեմայով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
17.07.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում կամուրջներին, օդանավակայանին, երկաթուղային կայարանին․ զոհեր կան
17.07.2026 | 10:40
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. զոհեր կան
17.07.2026 | 10:31
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.07.2026 | 10:18
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար
17.07.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 17-ի դրությամբ
17.07.2026 | 09:48
Նավթի գներն աճել են
17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Բոլորը

Կրեմլը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում  Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ եռօրյա հրադադար հայտարարելու վերաբերյալ, ուժի մեջ է մնում: Կրեմլի խոսնակը, միաժամանակ, հավելել է, որ ուկրաինական կողմից ռուսական դիրքերին կամ օբյեկտներին հարվածներ հասցնելու ցանկացած փորձի դեպքում համարժեք պատասխան կտրվի, հաղորդում է «Ինտերֆաքսի»-ը։

«Անշուշտ, նախագահ Պուտինի նախաձեռնությունը տոնական օրերին ժամանակավոր զինադադարի վերաբերյալ արդիական է, և համապատասխան հրահանգներ են տրվել Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նախօրեին, Չեխիա կատարած այցի ընթացքում նշել էր, որ Ռուսաստանի հետ հրադադարը հնարավոր է ցանկացած պահի։ Միևնույն ժամանակ, Զելենսկին կոչ էր արել Կիևի դաշնակիցներին մեծացնել ճնշումը Մոսկվայի վրա:

Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ համատեղ մամուլի ասուլիսում ելույթ ունենալով՝ Զելենսկին նկատել էր, որ եթե էական ճնշում չգործադրվի, Պուտինը որևէ իրական քայլ չի ձեռնարկի հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։

«Այսօր արդեն 54-րդ օրն է, ինչ Ռուսաստանը անտեսել է նույնիսկ ամերիկյան հրադադարի առաջարկը», – նշել էր նա, հավելելով, որ նման համաձայնագիրը պետք է տևի առնվազն 30 օր՝ «դիվանագիտությանը իրական հնարավորություն տալու համար»։

Նկատենք, որ 30-օրյա զինադադար՝ երկարաձգման հնարավորությամբ, Ուկրաինան առաջարկել էր դեռևս մարտի կեսերին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել էր, որ սկզբունքորեն Մոսկվան դեմ չի դրան, բայց կան «նրբություններ»։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես վերջերս նշել էր, թե Մոսկվան հրադադարի պայման է համարում արևմտյան երկրների կողմից Ուկրաինային զենք մատակարարելուց հրաժարվելը հրադադարի ողջ ընթացքում։