Հարցի լուծումը անցումային արդարադատության անհապաղ ներդրումն է. «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի առնչությամբ

Լուրեր

15.03.2026 | 17:48
«Ոսկե ծիրանը» ընդգրկվել է աշխարհում անցկացվող 50 փառատոնների շարքում․ Ժաննա Անդրեասյան
15.03.2026 | 16:59
«Վեոլիա Ջուրը» պատասխանատվության կենթարկվի Հրազդան գետի վրայով անցնող կոյուղատարի ջրթող փականը բացելու համար
15.03.2026 | 15:45
Սլովակիան հանել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների արգելափակումը
15.03.2026 | 15:10
Առաջիկայում հանրությանը հրապարակային ցույց կտանք ձեռք բերված սպառազինությունը. Փաշինյան
15.03.2026 | 14:38
Դոնալդ Թրամփը Եվրոպային կոչ է արել ռազմական նավեր ուղարկել Հորմուզի նեղուց
15.03.2026 | 14:05
Ձմեռը չի նահանջում․ Ճանապարհային դեպարտամենտ
15.03.2026 | 13:39
Սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
15.03.2026 | 12:48
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
15.03.2026 | 12:39
Իտալիան գրեթե 40 տարվա արգելքից հետո սկսել է նախապատրաստվել ատոմային էներգետիկայի վերադարձին. Bloomberg
15.03.2026 | 12:08
Ղազախստանում մեկնարկել է նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն
15.03.2026 | 11:20
Վթարային ջրանջատում Երևանում
15.03.2026 | 11:03
«Ֆորմուլա-1»-ի Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի Գրան պրիի փուլերը չեղարկվել են
15.03.2026 | 10:34
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
15.03.2026 | 10:24
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
14.03.2026 | 23:14
Ըմբիշ Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Սամվել Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի առնչությամբ:

«Հոկտեմբերի  2-ին Քոչարյան-Սարգսյան  զույգը նախաձեռնեց հակահեղափոխության  առաջին փորձնական քայլը՝ իրենց հպատակ, այսպես կոչված քաղաքական ուժերի միջոցով ԱԺ-ում գաղտագողի «ընդունեցին» օրենք՝ հեղափոխությանը խոչընդոտելու համար, իրական նպատակը՝ ստուգել Նիկոլ Փաշինյանի հնարավոր քայլերը և ժողովրդի արձագանքը։

Պետության և հեղափոխության շահերից է բխում ԱԺ արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնել, բայց այն, ինչ հոկտեմբերի 2-ի հանրահավաքում  Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, այն է՝ իր հրաժարականի գնով գնալ ԱԺ  արտահերթ ընտրությունների, հանրության մեծ մասի համար ընդունելի չէ, քանի որ  ոչ  միայն երկիրը կրկին կներքաշվի ցնցումների մեջ՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով, այլև մեծ է վտանգը, որ Քոչարյանը և Սարգսյանն իրենց հանցակից ուժերի հետ անելու են ամեն ինչ իշխանությունը բռնազավթելու համար, նույնիսկ Արցախում պատերազմ սկսելով, կասկած չկա՝  դրա հնարավորությունը նրանք  ունեն և այդ դեպքում հրապարակներում կանգնած ժողովուրդը  բնականաբար կմեկնի Արցախը պաշտպանելու, ինչը բավարար է, որ ռևաշիստները հասնեն հաջողության։

Հաշվի առնելով ստեղծված պայթունավտանգ իրավիճակը՝ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը հարցի լուծումը տեսնում է անցումային արդարադատության անհապաղ ներդրման մեջ,  ինչը հնարավորություն կտա մեկուսացնել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, իսկ նրանց աջակից «քաղաքական» ուժերի գործունեությունը ժամանակավորապես կասեցնել։

Հանուն Հայաստանի Հանրապետության ու  հեղափոխության վերջնական հաղթանակի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է չհապաղել և գնալ վճռական քայլերի։

 

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության

 

Նախագահ՝                              Պետրոս Մակեյան»