ԱՄՆ-ից ինքնակամ հեռացողները կստանան 1000 դոլար. Թրամփի «ինքնարտաքսման» նոր ծրագիրը

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Անօրինական ներգաղթյալները, որոնք կամավոր կլքեն ԱՄՆ-ը, կստանան 1000 դոլար CBP Home հավելվածի միջոցով։ Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեկնարկում է «կամավոր ինքնարտաքսման» ծրագիր անօրինական ներգաղթյալների համար։ Ծրագրի շրջանակում ԱՄՆ-ում ապօրինի բնակվող ներգաղթյալները կարող են ստանալ ֆինանսական և կազմակերպչական աջակցություն՝ հայրենիք վերադառնալու համար, ասվում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հայտարարությունում։

Ցանկացած անօրինական ներգաղթյալ, որը կօգտվի CBP Home հատուկ հավելվածից ինքնակամ երկրից հեռանալու նպատակով, «կստանա 1000 դոլար՝ որպես պարգև, որը կվճարվի հայրենիք վերադարձը հաստատվելուց հետո», նշում է գերատեսչությունը։

Հայտարարությունում ինքնարտաքսումը բնութագրվում է որպես «ԱՄՆ-ից դուրս գալու արժանապատիվ միջոց, որը թույլ կտա անօրինական ներգաղթյալներին խուսափել ներգաղթի և մաքսային ոստիկանության հետ անհարկի շփումներից»։