Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է ռուսական 136 ԱԹՍ-ների հարձակման մասին

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Գիշերը ուկրաինական Խարկովի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո քաղաքում արձանագրվել է 17 հարված, նախնական տվյալներով՝ տուժածներ կան։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը:

Տերեխովը նշել է, որ հարձակումը շարունակվել է երկու ժամ, հարվածների թիրախ են դարձել Խարկովի ութ շրջաններից չորսը՝ Շևչենկովսկի, Կիևյան, Խոլոդնոգորսկի և Արդյունաբերական: Քաղաքապետի խոսքով՝ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհ է բռնկվել քաղաքի խոշորագույն շուկաներից մեկում:

Ուկրաինայի ՆԳՆ-ից հայտնել են, որ Խարկովում հարձակման է ենթարկվել շուկան, որի հետևանքով ուժգին հրդեհ է բռնկվել, տուժել է չորս մարդ:

Իսկ Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտնել է ռուսական 136 անօդաչուների գիշերային հարձակման մասին: 54 ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքեր խոցվել են, ևս 70-ի տեղորոշումը հնարավոր չի եղել՝ առանց բացասական հետևանքների, նշվում է հաղորդագրությունում:

Հարձակումների թիրախում են եղել Խարկովի, Օդեսայի և Դնեպրոպետրովսկի մարզերը: