ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ը

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային գործարքի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ին։ X սոցիալական ցանցում այս մասին հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին, փոխանցում է РБК-ն։

«Ուիթկոֆն ինձ ասաց, որ ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում՝ այս շաբաթվա վերջին Իրանի հետ միջուկային բանակցությունների չորրորդ փուլն անցկացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ուիթկոֆը հավելել է, որ «եթե այդ բանակցությունները տեղի չունենան, ապա միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելք այցի պատճառով»:

Ըստ Ռավիդի՝ Ուիթկոֆը դրական է գնահատել միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունները: Նրա խոսքով՝ կողմերը հասնում են «որոշակի առաջընթացի»: Ուիթկոֆը նշել է՝ ԱՄՆ նախագահը ցանկանում է, որ «այս հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Իրանը քննարկում են Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը: Երկրորդ անգամ ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Դոնալդ Թրամփը հայտարարել է նոր միջուկային գործարք կնքելու նպատակի մասին: Մարտի վերջին նա սպառնացել էր ռազմական հարվածով և մաքսատուրքերի կիրառմամբ, եթե Թեհրանը երկու ամսվա ընթացքում չգնա գործարքի:

ԱՄՆ-ի և Իրանի միջև արդեն անցկացվել են անուղղակի բանակցությունների երեք փուլեր Օմանի միջնորդությամբ: Առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Հռոմում, երրորդը՝ ապրիլի 26-ին՝ դարձյալ Մասկատում:

The Times of Israel-ի պարզել է, որ ապրիլի 26-ին կողմերը քննարկել են որոշ հարցեր, սակայն որևէ համաձայնության չեն հասել: The Wall Street Journal-ի տեղեկություններով էլ՝ գլխավոր խոչընդոտը Թեհրանի համար ուրանի հարստացումը շարունակելու հնարավորությունն է: