ԵՄ-ն պատրաստվում է մինչև 2027 թվականի վերջն առաջարկել միջոցներ՝ արգելելու ռուսական գազի ներմուծումը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը պատրաստվում է մինչև 2027 թվականի վերջն առաջարկել միջոցներ՝ ռուսական գազի ներմուծումն արգելելու համար, քանի որ դաշինքը ձգտում է խզել կապերը երկրի հետ, որը մի ժամանակ իր ամենամեծ էներգամատակարարն էր։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Նրանք հայտնել են, որ ԵՄ-ն առաջ է շարժվում ռուսական բրածո վառելիքից հրաժարվելու վաղեմի ծրագրի իրականացման ուղղությամբ՝ այս տարվա սկզբին Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ-ի ջանքերի ազդեցությունը գնահատելու իր «ճանապարհային քարտեզի» հրապարակումը հետաձգելուց հետո։

Հունիսին ԵՄ-ն նախատեսում է առաջարկել արգելել գազի բոլոր գնումները Ռուսաստանի հետ նոր համաձայնագրերի և գործող սփոթ պայմանագրերի շրջանակում, որոնք կազմում են ներմուծման շուրջ մեկ երրորդը, և այն ուժի մեջ մտցնել մինչև տարեվերջ։ Գործակալության աղբյուրների տվյալներով՝ երկարաժամկետ պայմանագրերով խողովակաշարային գազի և հեղուկ բնական գազի մատակարարումները նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի վերջը։

Էներգետիկ ճգնաժամի համատեքստում ԵՄ պաշտոնյաները նշել են, որ գազի գները և անվտանգությունը մնում են հիմնական ուշադրության կենտրոնում, սակայն նրանք կարծում են, որ իրենց ծրագիրը սահմանափակ ազդեցություն կունենա գների վրա։

Մատակարարման կրճատման ժամկետները կախված կլինեն ԵՄ-ի՝ ԱՄՆ-ից, Կատարից, Կանադայից և աֆրիկյան երկրներից հեղուկացված բնական գազի այլընտրանքային մատակարարումներ ապահովելու կարողությունից։ Անցյալ տարի Ռուսաստանի հեղուկացված բնական գազի մատակարարումները, 2023 թվականի համեմատ, աճել են գրեթե 20 տոկոսով։

Անցյալ տարվա դեկտեմբերին ԵՄ տասը երկրներ, այդ թվում՝ Ֆինլանդիան, Լեհաստանը և Բալթյան երկրները, կոչ էին արել Եվրահանձնաժողովին «հնարավորինս շուտ արգելել ռուսական գազի և հեղուկացված բնական գազի ներմուծումը»։ Չնայած դրան՝ ռուսական հեղուկացված բնական գազի արգելքը չի ներառվել այս տարվա փետրվարին ընդունված ԵՄ 16-րդ պատժամիջոցների փաթեթում։

ԵՄ-ն արդեն արգելել է ռուսական ածխի և նավթի ներմուծման մեծ մասը։ Սակայն դեռևս հնարավոր չէ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանից եկող խողովակաշարային գազի նկատմամբ, քանի որ մի շարք եվրոպական երկրներ դեռևս կախված են այդ մատակարարումներից, և միջոցառումները պահանջում են դաշինքի բոլոր անդամների միաձայն հաստատումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի