Թրամփը հայտնել է, որ «շատ լավ և արդյունավետ» հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Թուրքական կողմի հաղորդմամբ՝ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շարունակելու է քայլեր ձեռնարկել Վաշինգտոնի հետ համագործակցությունը բազմաթիվ, մասնավորապես, պաշտպանական արդյունաբերության ոլորտում առաջ մղելու համար։

Նա նշել է, որ աջակցում է ԱՄՆ նախագահ Թրամփի՝ պատերազմները դադարեցնելու մոտեցմանը, և որ գնահատում է Իրանի հետ բանակցային գործընթացն ու Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու ուղղությամբ ձեռնարկված ջանքերը։ Էրդողանը նաև հայտարարել է, որ Գազայում մարդասիրական ճգնաժամը հասել է լուրջ չափերի, որ մարդասիրական օգնությունը պետք է անխափան մատակարարվի Գազա, և որ Թուրքիան պատրաստ է համագործակցել և ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել հրադադարի հաստատման ու երկարատև խաղաղություն ապահովելու համար։

Թուրքիայի նախագահն ասել է, որ Անկարան ջանքեր է գործադրում Սիրիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և կայունությունն ապահովելու համար, որ ԱՄՆ-ի ջանքերը՝ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ, կնպաստեն գործընթացին, և որ կայուն Սիրիան կնպաստի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային խաղաղությանը։

Էրդողանը նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Թուրքիա։

Թրամփն իր հերթին հայտնել է, որ «շատ լավ և արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բազմաթիվ թեմաների շուրջ, այդ թվում՝ Ռուսաստանի/Ուկրաինայի հետ պատերազմի, Սիրիայի, Գազայի և այլնի վերաբերյալ» ։

«Նախագահը հրավիրել է ինձ ապագայում գնալ Թուրքիա, և նա նույնպես կգա Վաշինգտոն։ Նախագահի պաշտոնում իմ չորս տարիների ընթացքում իմ հարաբերությունները նախագահ Էրդողանի հետ հիանալի էին։ Մենք սերտորեն համագործակցել ենք բազմաթիվ հարցերի շուրջ, այդ թվում՝ այն փաստի, որ նա օգնել է բանտարկված հոգևորական Էնդրյու Բրանսոնին վերադարձնել Միացյալ Նահանգներ՝ իմ անմիջական խնդրանքով»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Նա նշել է, որ անհամբեր սպասում է նախագահ Էրդողանի հետ աշխատելուն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «հիմար և մահացու պատերազմը ՀԻՄԱ դադարեցնելու համար»։

Հիշեցնենք՝ օրերս Էրդողանը հայտարարել էր, որ առաջին իսկ հնարավորության դեպքում դեմ առ դեմ կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ։ Նա հայտնել էր, որ ամերիկյան և թուրքական կողմերն աշխատում են հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի