Մախաչկալայում ոստիկանների վրա զինված հարձակում է տեղի ունեցել․ զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 11:04
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Մախաչկալայում երկու զինված անձինք կրակ են բացել ճանապարհային ոստիկանության պարեկային մեքենայի ուղղությամբ: Այս մասին հայտնել են ուժայինների հետ սերտ կապեր ունեցող «112», Mash և Baza տելեգրամ ալիքները, գրում է Meduza-ն։

ՌԻԱ Դաղստանի տվյալներով՝ զոհվել է ոստիկանության երեք աշխատակից։ Հարձակվողները դեպքի վայրից փախել են գողացված ծառայողական մեքենայով։ Քաղաքը հայտարարել է «Պերեխվատ» պլանի մասին։

Baza-ն գրում է երկու մահացած ոստիկանի մասին։ Նշվում է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել Տագիրովա փողոցում։

Փոխհրաձգության փաստը ՏԱՍՍ-ին հաստատել են Մախաչկալայի վարչակազմից։ Նրանք նշել են, որ իրավապահ մարմինները օպերատիվ-հետախուզական գործողություններ են իրականացնում։

Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովն էլ հայտարարել է, որ ՆԳՆ աշխատակիցը փորձել է կանգնեցնել մեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել և կրակ է բացել։ Հաղորդվում է զոհերի մասին։ Մելիկովն այլ մանրամասներ չի տրամադրել, միայն խնդրել է միջադեպը չնկարահանել, լուսանկարները կամ տեսանյութերը չհրապարակել առցանց։

Դաղստանի ՆԳՆ-ն ավելի ուշ հաստատել է, որ հարձակման հետևանքով զոհվել է երեք ոստիկան, իսկ հարձակվողները փախել են ծառայողական մեքենայով։

«Այսօր ժամը 14:20-ի սահմաններում Մախաչկալա քաղաքում անհայտ անձինք հարձակվել են Դաղստանի Հանրապետության ՆԳՆ ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման վրա»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Նշվում է, որ հարձակվողներին փնտրում են։

Ավելի ուշ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկու հարձակվողները սպանվել են։ Թե քանի մարդ է մասնակցել հարձակմանը, պաշտոնապես չի հաղորդվում։ Դաղստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է 17-ամյա մի աղջիկ։ Բացի այդ, հոսպիտալացվել են երկու ոստիկաններ։ Ընդհանուր առմամբ, վիրավորվել է յոթ մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի