ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանի հոդվածը Telegraph-ում

Լուրեր

17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
Բոլորը

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը հիմնված է այն պայմանների վրա, որոնք պաշտոնական Բաքուն առաջարկել էր ավելի վաղ, և որոնց հետ Երևանը համաձայն չէր մինչև վերջերս։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի՝ The Telegraph-ում հրապարակված հոդվածում, որը ներկայացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ Բաքվի ու Երևանի միջև պայմանագրի վերջնական տեքստի շուրջ համաձայնության հասնելը կարևոր հանգրվան է։

«Համաձայնագրի վերջնական տեքստի շուրջ համաձայնության հասնելն ինքնին նշանակալի նվաճում է, քանի որ այն ընդգծում է կողմերի միջև առանց արտաքին միջնորդության ուղիղ երկխոսության արդյունավետությունը, որի անարդյունավետությունը ցույց է տվել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որից միայն անունն է մնացել։ Հուսով ենք, որ սա նաև ցույց է տալիս Հայաստանում աճող ըմբռնումը, որ հարևանների հետ ամուր և փոխշահավետ հարաբերություններն անհնար են առանց պատասխանատու մոտեցման, որը զերծ է շովինիզմից և գաղափարախոսական պատրանքներից»,- գրել է դեսպանը։

Նա, միաժամանակ, նշել է՝ միայն համաձայնագրի տեքստը բավարար չէ կայուն խաղաղություն հաստատելու համար։

«Ադրբեջանն անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ և տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգության ապահովմամբ։ Սակայն լուրջ խոչընդոտ է մնում Հայաստանի Սահմանադրությունը, որը դեռևս պարունակում է դրույթներ, որոնք գործնականում կոչ են անում ադրբեջանական հողերի բռնակցման։ Սա ուղղակիորեն հակասում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի մասին համաձայնագրի կետերին։ Ավելին, մի շարք հայկական քաղաքական ուժեր, որոնք դեմ են խաղաղությանը, շարունակում են տարածքային պահանջներ ներկայացնել՝ հղում անելով սահմանադրական դրույթներին»,- ասել է Սուլեյմանովը։

Հիշեցնենք, որ թեպետ ՀՀ-ն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը, Բաքուն տարբեր պատրվակներ է առաջ քաշում համաձայնագիրը չստորագրելու համար։ Որպես պայման՝ Բաքուն առաջ է քաշում ՀՀ Սահմադրության փոփոխության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին ավելի վաղ առաջարկել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու խաղաղության համաձայնագիրը ստորագրել միաժամանակ, ինչին Բաքուն չի արձագանքել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի