Նեթանյահուն չեղարկել է իր այցը Ադրբեջան, քանի որ Թուրքիան արգելել է օգտագործել իր օդային տարածքը

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չեղարկել է Ադրբեջան նախատեսված այցը՝ հղում անելով «խիտ քաղաքական գրաֆիկին»՝ ըստ նրա գրասենյակի հայտարարության։ Տեղական լրատվամիջոցները, սակայն, չեղարկումը կապել են Թուրքիայի կողմից Իսրայելի վարչապետի պաշտոնական ինքնաթիռին թռիչքի թույլտվություն չտրամադրելու հետ, գրում է Turkiye today-ը։

Walla լրատվականը հաղորդում է, որ Նեթանյահուն քննարկել է թռիչքի ուղղությունը Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքներով վերաուղղորդելու հնարավորությունը, սակայն հրաժարվել է այդ տարբերակից, քանի որ դա գրեթե կկրկնապատկեր թռիչքի ժամանակը։

Սոցցանցերում շրջանառվող ենթադրություններին ի պատասխան՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքել էր Նեթանյահուի ինքնաթիռին թռիչքի թույլտվություն տրամադրելու մասին պնդումները:

«Այն պնդումները, որ Իսրայելի վարչապետի ինքնաթիռը ստացել է թռիչքի թույլտվություն, բացարձակապես անհիմն են: Մեզ նման խնդրանք չի ուղարկվել»,- նշել էր նախարարության խոսնակը։

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ Թուրքիան թույլատրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ինքնաթիռին օգտագործել իր օդային տարածքը՝ Ադրբեջան այցելելու համար։

Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերին Թուրքիան փաստացի խոչընդոտել էր Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի մասնակցությանն Ադրբեջանում COP29 գագաթնաժողովին՝ արգելափակելով նրա ինքնաթիռի թռիչքը իր օդային տարածքով: Իսրայելի իշխանությունները ցանկացել էին օգտագործել Թուրքիայի օդային տարածքը Հերցոգի ինքնաթիռի համար, սակայն թուրքական կողմից մերժում էին ստացել։ Ի վերջո, Հերցոգի այցը Բաքու չեղարկվել էր։

Ներկայում Իսրայելից Ադրբեջան ուղիղ չվերթները սովորաբար պահանջում են Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի կամ Իրանի օդային տարածքի հատում։ Հաղորդվում է, որ Թուրքիան իր օդային տարածքը փակել է իսրայելական ինքնաթիռների համար 2024 թվականի սկզբից՝ ի պատասխան Գազայի վրա Իսրայելի հարձակումների։

Նեթանյահուն այցով Ադրբեջան էր ժամանելու մայիսի 7-ին։ Մայիսի 8-ին նախատեսվում էր Նեթանյահուի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և հրեական համայնքի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի