Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ 3-րդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում

Լուրեր

27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
27.11.2026 | 13:59
Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
27.11.2026 | 13:50
«Դա նույնն է, թե ինչ-որ մեկն այդպես խոսեր Հիտլերի մասին». Զելենսկին մեկնաբանել է Թրամփի՝ Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությունը
27.11.2026 | 13:43
Բաքուն հայ գիտնականներին առաջարկել է «համատեղ ուսումնասիրել», որ Գանձասարն «աղվանական է»
27.11.2026 | 13:40
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 13:36
Դատավորների հայտարարությունը դատական համակարգի պաշտոնական դիրքորոշումը չէ․ ԱՆ
27.11.2026 | 13:28
Թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել շուրջ 136 միլիոն դրամ
27.11.2026 | 13:20
Արման Ծառուկյան․ «RAF-ի գոտին օգնել է ինձ գնել շատ տներ»
27.11.2026 | 13:10
Ուկրաինայի մի շարք բնակավայրերին ռուսական հարվածների հետևանքով զոհ և վիրավորներ կան
27.11.2026 | 13:01
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Շիրակի մարզի որոշ գյուղերում
27.11.2026 | 12:52
Վերսկսվել է Աղվան Հովսեփյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը
27.11.2026 | 12:43
Անգլիական ակումբը եվրագավաթներում կրկնել է «Արարատի» տպավորիչ ցուցանիշը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է, թե մտադիր է առաջադրվել երրորդ ժամկետով՝ քայլ, որը, ըստ փորձագետների, արգելված է ԱՄՆ Սահմանադրությամբ։

«Ես կլինեմ ութ տարվա նախագահ, կլինեմ երկու ժամկետով նախագահ։ Ես միշտ եմ մտածել, որ դա շատ կարևոր է»,- ասել է Թրամփը NBC-ի «Meet the Press with Kristen Welker» հաղորդման ընթացքում։

Թրամփը նախկինում հայտարարել էր, որ չի կատակում, երբ ասում է, թե ցանկանում է լինել նախագահ երրորդ անգամ, նույնիսկ չորրորդ անգամ։

Ավելի ուշ նա պարզաբանել է, որ իր այդ հայտարարությունները նպատակ ունեին ծաղրել կեղծ լրատվամիջոցներին։

Նրա ընկերությունը՝ The Trump Organization-ը, վաճառքի է հանել «Trump 2028» գրությամբ գլխարկներ, ինչը քննարկումների առիթ է ստեղծել, թե հնարավոր է՝ նա փորձի մնալ պաշտոնում իր երկրորդ ժամկետի ավարտից հետո՝ 2029 թվականի հունվարից։

Հարցազրույցում Թրամփը նշել է, որ բազմաթիվ «հարցումներ» է ստացել մարդկանցից, ովքեր նրան կոչ են անում դիտարկել պաշտոնում մնալու հնարավորությունը։