Բուլղարիայում հետաքննող լրագրող է սպանվել
Հասարակություն
08.10.2018 | 10:57Բուլղարիայում սպանվել է հետաքննող լրագրող, տեղական TVN հեռուստաալիքի հաղորդավար և վարչական տնօրեն Վիկտորիա Մարինովան. տեղեկացնում է news.ru-ն:
Նրա մարմինը հայտնաբերել են Ռուսե քաղաքի զբոսայգիներից մեկում: Բուլղարիայի ՆԳ նախարար Մլադեն Մարինովի խոսքով՝ 30-ամյա լրագրողին բռնաբարել են, մի քանի անգամ հարվածել գլխին, իսկ հետո խեղդամահ արել:
Սեպտեմբերի վերջին Մարինովան սեփական շոուն է թողարկել՝ «Դետեկտոր», որի առաջին թողարկումը նվիրված է եղել ԵՄ-ի հիմնադրամների հետ կապված հնարավոր մեքենայություններին: