Ադրբեջանում բանտարկված կրոնական գործիչը հացադուլ է սկսել՝ ի նշան Բաքու Նեթանյահուի այցի դեմ բողոքի

Լուրեր

29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 20:13
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
29.04.2026 | 19:50
«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր
29.04.2026 | 19:43
Հըմի էդ Հակոբիկի մոտ փող-մող ֆռո՞ւմ ա. ընտրակաշառքի գործով «Ուժեղ Հայաստան»-ի անունից գործող 5 անձ ձերբակալվել է. ՀԿԿ
29.04.2026 | 19:27
Կհայտարարվի «Մշակութային վերջին զանգ» մրցույթը, կխստացվի դրամահավաքների արգելքը. ԿԳՄՍՆ
Բոլորը

Ադրբեջանում բանտարկված հայտնի կրոնական գործիչ, աստվածաբան, «Մահմեդական միասնություն շարժման» ղեկավար Թալեհ Բաղիրզադեն հացադուլ է սկսել՝ ի նշան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Բաքու կատարելիք այցի դեմ բողոքի։ Աստվածաբանը նաև կոչ է արել բոլորին բողոքի ցույցի դուրս գալ։

Ադրբեջանական լարտվամիջոցները հայտնում են, որ գործիչը տեղափոխվել է պատժախուց։ Այսօր առավոտյան բանտի վարչակազմը հանդիպել է նրա հետ և խնդրել դադարեցնել հացադուլը, սակայն Բաղիրզադեն ասել է, որ շարունակելու է բողոքել մանկասպանի և մարդկության դեմ անթիվ հանցագործություններ կատարած անձի՝ իր երկիր ժամանման դեմ։ Դրանից հետո բանտի վարչակազմը հրամայել է նրան տեղավորել պատժախուց։

Նարդարանի իրադարձությունների ժամանակ ձերբակալված Թալեհ Բաղիրզադեն բանտում է գրեթե 10 տարի։ Պետական ​​հեղաշրջման փորձի, զենքի և զինամթերքի պահման, ինչպես նաև կանխամտածված սպանության մեջ մեղադրվող աստվածաբանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Նա հերքում է մեղադրանքները և պնդում, որ ձերբակալվել է քաղաքական պատվերով։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Նեթանյահուն այցով Ադրբեջան է ժամանելու մայիսի 7-ին։ Նրա այցը տևելու է մինչև մայիսի 11-ը։ Մայիսի 8-ին նախատեսվում է Նեթանյահուի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և հրեական համայնքի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի