Տեսչական մարմինը պետք է ցանկացած ժամանակ ստուգում անի շինհրապարակում․ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 10:36
Որտեղ է Ամենայն Հայոց կաթողիկոսը. նոր կադրեր ԱԺ նիստի լարված հատվածից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:21
Ի՞նչ կառուցողական աշխատանք, 58 հազար ձայն են կեղծել. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:11
Թաթուլ Սողոմոնյանը` Գարեգին Բ-ին ԱԺ նիստին չհրավիրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:06
Վալոդյա Հակոբյանը` ՔՊ խմբակցության քարտուղար ընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ
02.08.2026 | 09:57
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ՈՒՂԻՂ
01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
Բոլորը

Ապրիլի 28-ին Երևանում կառուցվող շենքերից մեկից շինարար է վայր ընկել 6-րդ հարկից և մահացել։ Այսօր «Մեդիա կետրոնում» մամուլի ասուլիս էր հրավիրված, որտեղ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասարյանն ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանն անդրադարձան այս դեպքին և ներկայացրին անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովման հետ կապված խնդիրները։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասարյանի կարծիքով՝ տեսչական մարմինը պետք է շինհրապարակում ցանկացած պահի ստուգում իրականացնելու հնարավորություն ունենա։ Նա մի շարք խնդիրներ առանձնացրեց, որոնց այսօր ուշադրություն չեն դարձնում շինհրապարակներում աշխատանք իրականացնելիս։

«Պետք է ուշադրություն դարձնել՝ արդյո՞ք շինթույլտվություն տալուց հետո այստեղ օգտագործվող գործիքները փորձարկման են ենթարկվում, թե՝ ոչ։ Մեզ մոտ նման բան չկա։ Ամբողջ աշխարհում ընդունված է, որ, օրինակ, պարանը, աստիճանը, սաղավարտը և մյուս պարագաները պետք է փորձաքննության ենթարկվեն։ Պետք է հասկանալ՝ արդյոք այդ նյութից պատրաստված պարանն ապահո՞վ է, թե՞ ոչ։ Լինում են դեպքեր, երբ դրանք ապահով չեն լինում, և տուժում է աշխատողը։ Շատ կարևոր է ուշադրություն դաձնել, թե հաստոցի հետ աշխատող մարդն ինչ արտահագուստ պետք է կրի, արտահագուստի մանրաթելերն այնպիսին պետք է լինի, որ հաստոցին կպչելու դեպքում ձեռքը չվնասվի»,- մատնանշեց արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը։
Նա նաև նշեց՝ թեև օրենսդրությամբ նախատեսված է, որ աշխատողը պետք է ունենա առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ, բայց դա միշտ չէ, որ պահպանվում է։

Էլեն Մանասարյանի խոսքով՝ տեսչական մարմինների մանրադիտակի տակ պետք է լինեն հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտները, քանի որ հենց այդ ոլորտներում են աշխատանքի ռիսկերը բարձր։

Մանրամասները՝ տեսանյութում։