Ղրիմը ԱԹՍ-ների զարգվածային հարձակման է ենթարկվել․ ռազմական օդանավակայանի մերձակա գյուղում հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

ՌԴ-ի կողմից բռնակցված Ղրիմը մայիսի լույս 2-ի գիշերը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՀՕՊ համակարգերը թերակղզու վրայով ոչնչացրել են 89 անօդաչու թռչող սարք, ևս 23-ը՝ Սև ծովի վրայով։

Astra տելեգրամ ալիքի փոխանցմամբ՝ Ուգլովոյե գյուղում, որը գտնվում է «Կաչա» ռուսական ռազմական օդանավակայանից յոթ կիլոմետր հեռավորության վրա, խոշոր հրդեհ է բռնկվել։

«Ղրիմյան քամի» հանրային մոնիթորինգի խումբը, հղում անելով արբանյակային լուսանկարներին, պնդում է, որ Ուգլովոյե գյուղն այրվում է, 2 ժամվա ընթացքում հրդեհի օջախն ու տարածքը մի քանի անգամ ավելացել են։

Բռնակցված Ղրիմի իշխանությունները չեն հայտնել ռազմական օբյեկտի ոչնչացման մասին։

Բռնակցված Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտարարել է 50 անօդաչու թռչող սարքերի և մի քանի ծովային անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։ Նրա խոսքով՝ բոլոր անօդաչու թռչող սարքերը խոցվել են ծովի վրայով, ավերվածություններ չկան։

«Կաչա»-ն գտնվում է Սևաստոպոլի հյուսիսային ծայրամասում։ Ներկայում օդանավակայանը պատկանում է Ռուսաստանի Սևծովյան նավատորմին, օդանավակայանը շահագործում է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի 318-րդ առանձին խառը ավիացիոն գունդը, իսկ օդանավակայանում տեղակայված են Ան-26, Բե-12 ինքնաթիռներ և Կա-27 ուղղաթիռներ։

Ուկրաինան դեռևս չի մեկնաբանել Ղրիմի վրա ԱԹՍ-ներով հարձակումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի