ԱՄՆ-ը այլևս միջնորդ չի լինի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև, կողմերը պետք է ուղիղ բանակցեն․ Պետդեպի խոսնակ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

ԱՄՆ-ն այլևս չի «թռչի աշխարհով մեկ»՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդելու համար՝ որպես խաղաղության համաձայնագրի բանակցությունների նկատմամբ իր մոտեցման փոփոխության մաս։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։

Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «հստակեցրել» է, որ բանակցություններում «ԱՄՆ-ի ներդրման մեթոդաբանությունը» կփոխվի այն առումով, որ այն այլևս միջնորդ չի լինի։

«Պետքարտուղարը նաև հստակեցրել է, որ չնայած այս գործընթացում մեր ներգրավվածության մեթոդաբանությունը կփոխվի, քանի որ մենք միջնորդներ չենք լինի, մենք, անշուշտ, դեռևս հանձնառու ենք դրան և կօգնենք ու կանենք այն, ինչ կարող ենք։ Բայց մենք չենք պատրաստվում մեկ ակնթարթում աշխարհով մեկ թռչել՝ հանդիպումներին միջնորդելու համար, քանի որ դա հիմա երկու կողմերի միջև է, և հիմա ժամանակն է, որ նրանք ներկայացնեն և մշակեն կոնկրետ գաղափարներ այն մասին, թե ինչպես է այս հակամարտությունն ավարտվելու։ Դա նրանցից է կախված լինելու»,- ասել է Բրյուսը։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները «դեռ մի փոքր հեռու են միմյանցից»։ Նրա խոսքով՝ «Պուտինը չի կարող գրավել ամբողջ Ուկրաինան, Ուկրաինան չի կարող Ռուսաստանին վերադարձնել այնտեղ, որտեղ այն գտնվում էր 2014 թվականից առաջ»։

Ռուբիոն ասել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում հրաժարվել խաղաղության համաձայնագրի հասնելու փորձերից և պատրաստ կլինի օգնել, բայց որոշ պահի նախագահ Դոնալդ Թրամփը «պետք է որոշի, թե որքան ժամանակ է պատրաստ ծախսել այդ հարցի վրա, քանի որ աշխարհում կան շատ «ավելի կարևոր հարցեր»։

«Խնդիրն այն չէ, որ Ուկրաինայում պատերազմն անկարևոր է, բայց ես կասեմ, որ Չինաստանի հետ տեղի ունեցողը երկարաժամկետ հեռանկարում ավելի կարևոր է աշխարհի ապագայի համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի