ՌԴ-ի «Գորշ կարդինալը» կզբաղվի ՀՀ-ով․ ինչ սպասել Պուտինին հավատարիմ Կիրիենկոյից նոր պաշտոնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Պաշտոնական Մոսկվան որոշել է Հայաստանում իր ազդեցությունն ավելի մեծացնել։ Պուտինն այս նպատակով, ըստ ռուսական «Վեդոմոստի» լրատվամիջոցի կրեմլյան աղբյուրների, Հայաստանի ուղղությամբ աշխատանքների համակարգող է նշանակել իր աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյին։ Ըստ լրատվամիջոցի՝ Կիրիենկոն նաև թիմ է ունենալու։ Հայաստանի վերաբերյալ նրա հանձնարարությունները կատարելու են ներքին քաղաքականության վարչության և հասարակական գործընթացների մոնիթորինգի ու վերլուծության վարչության աշխատակիցները։

Ո՞վ է Սերգեյ Կիրիենկոն։ 63-ամյա Կիրիենկոն ծնվել է Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում։ 1998 թվականին՝ 36 տարեկանում նշանակվել է Ռուսաստանի վարչապետ՝ պաշտոնավորելով ընդամենը չորս ամիս։ Հենց այդ ժամանակահատվածում Վլադիմիր Պուտինը նշանակվել է Անվտանգության դաշնային ծառայության՝ ФСБ-ի տնօրենի պաշտոնում։ 2016 թվականից Կիրիենկոն Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն է՝ պատասխանատու ներքին քաղաքականության, ներառյալ՝ ընտրությունների կազմակերպման և տեղեկատվական քաղաքականության համար։ Ըստ «Նավալնի լայվ» յութուբյան ալիքի՝ Կիրիենկոն շքեղ առանձնատուն ունի Մոսկվայի ամենաէլիտար և փակ բնակավայրերից մեկում՝ «Լանդշաֆտ»-ում։ Ուշագրավ է, որ անմիջապես հարևանությամբ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատունն է։

Կիրիենկոն ԵՄ երկրների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի սահմանած պատժամիջոցների տակ է։ Դրանք կապված են Ալեքսեյ Նավալնիի թունավորման դեպքի և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմի հետ։

Հայաստանում ռուսական ազդեցության ծավալների ընդլայնման վերաբերյալ բացահայտված տեղեկությունների ֆոնին հիշարժան է դառնում օրերս հայաստանյան մամուլում հրապարակված այն տեղեկությունը, որ Կրեմլում կայացել է Վլադիմիր Պուտինի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը։ Այս փաստը Քոչարյանի թիմակից Ագնեսա Խամոյանը Factor TV-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց։ Սակայն, եթե հավատանք «Վեդոմոստի» լրատվամիջոցի կրեմլյան աղբյուրներին, ապա նախկին նախագահների՝ աղբյուրի կողմից ռուսամետ բնորոշվող Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ Կրեմլը մեծ հույսեր չի կապում։

Կիրիենկոյի խնդիրը Հայաստանում «փափուկ ուժի» կիրառումն է՝ ռուսական շահերն առաջ մղելու համար։ Ըստ լրատվամիջոցի՝ տեղեկատվական աշխատանքներն արդեն սկսվել են, ընտրություններին մոտենալուն պես «կդրվեն նոր խնդիրներ»։

Հիշեցնենք՝ Հայաստանի խորհրդարանը քաղաքացիների ստորագրությունների հիման վրա քննարկեց և մարտին ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը: Ըստ հրապարակման՝ ՌԴ բարձրագույն իշխանությանը հատկապես Արևմուտքի հետ հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերն են անհանգստացնում։

«Հայաստանի ղեկավարությունը գնալով ավելի է թեքվում դեպի Արևմուտք, ինչն անընդունելի է Ռուսաստանի պետական ​​քաղաքականության տեսանկյունից»,- լրատվամիջոցին ասել է աղբյուրներից մեկը։

«Հանուն հավասար իրավունքերի» ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը կարծում է, որ տարբեր գործողությունների և սադրանքների միջոցով փորձ է արվելու փոխել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական իրողությունները։

Որպես դեսպան Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարությունները կատարած Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը թեև վտանգավոր է համարում ՌԴ-ի՝ Հայաստանի վրա ազդեցությունը մեծացնելու համար մեկնարկած գործընթացը, սակայն նաև կարծիք է հայտնում, որ դրա այլընտրանքը թուրք-ադրբեջանական ազդեցությունն է։

Գայանե Աբրահամյանի խոսքով՝ Մոսկվայի առաջնահերթությունն է՝ ցույց տալ, որ Հայաստանն ընդհանրապես ժողովրդավարական երկիր չէ, ինչը կարող է խզում առաջացնել Հայաստան-Եվրոպա հարաբերություններում։

Հայաստանի վրա ազդեցությունը մեծացնելու նպատակով Կրեմլի քայլերի վերաբերյալ պաշտոնական Երևանից պարզաբանում ստանալ չհաջողվեց։ Վարչապետի և արտաքին գործերի նախարարության աշխատակազմերը մեր զանգերն անպատասխան թողեցին։ Մինչ այդ, հիշեցնենք՝ մայիսի 9-ին սպասվում է Փաշինյանի այցը Մոսկվա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան