Ավելի քան 70 ամերիկացի սենատորներ աջակցում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «ջախջախիչ» օրինագծին, եթե Մոսկվան հրաժարվի խաղաղ բանակցություններից

Լուրեր

24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Բոլորը

72 ամերիկացի սենատորներ աջակցում են Ռուսաստանի նկատմամբ «ջախջախիչ» պատժամիջոցներ կիրառելու օրինագծին, եթե Մոսկվան հրաժարվի խաղաղության շուրջ բանակցություններ վարել։ Այս մասին հայտարարել է օրինագծի հեղինակներից, հանրապետական ​​Լինդսի Գրեհեմը, գրում է Bloomberg-ը, որին վկայակոչում է Meduza-ն։

Նշվում է, որ այս թիվը բավարար է, որպեսզի օրինագիծն ընդունվի Սենատում։

Գրեհեմն ակնկալում է, որ շաբաթվա վերջում օրինագիծը կունենա առնվազն 67 համահեղինակ, ինչը թույլ կտա չեղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր վետոն։

«Նախաձեռնության նպատակն է օգնել նախագահին»,- ասել է Գրեհեմը, որը համարվում է Թրամփի հիմնական դաշնակիցներից մեկը Սենատում։

Bloomberg-ը նշում է, որ սենատորն օրինագծին աջակցելու հայտարարություններ է արել նույն օրը, երբ ԱՄՆ-ը և Ուկրաինան ստորագրել են օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը։

Ռուսաստանի դեմ առաջնային և երկրորդային պատժամիջոցների վերաբերյալ երկկուսակցական օրինագիծը, ի թիվս այլ բաների, նախատեսում է 500% մաքսատուրքի սահմանում այն երկրներից ներմուծվող ապրանքների համար, որոնք գնում են ռուսական նավթ, նավթամթերք, բնական գազ կամ ուրան։ Այն նաև ենթադրում է պատժամիջոցներ Ռուսաստանից ուրան գնող ցանկացած երկրի նկատմամբ։

Բացի այդ, օրինագիծը ներառում է ԱՄՆ ֆինանսական հաստատությունների համար ներդրումների արգելք Ռուսաստանի կառավարության հետ կապված կազմակերպություններում, իսկ ԱՄՆ քաղաքացիներին կարգելվի գնել ռուսական պետական ​​պարտատոմսեր։

Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի բանակցությունների ֆոնին, որոնք Վաշինգտոնն առանձին-առանձին վարում է Կիևի և Մոսկվայի հետ, ԱՄՆ-ն առաջարկել էր մեղմացնել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։

Ենթադրվում է, որ դա կարող է տեղի ունենալ, եթե հակամարտող կողմերը համաձայնեն հրադադարին։ Միաժամանակ, բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը սպառնացել է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան համաձայնագիր չկնքի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի