«Հայավարի» ու «տղավարի» արդարացվող բռնություն․ ծեծկռտուքի մասնակից Նոր Նորքի թաղապետը չձերբակալվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Թաղապետարանում  ծեծկռտուքից հետո Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն ազատության մեջ է։ Միջադեպի մասնակից 6 անձ է ձերբակալվել՝ այդ թվում բլոգեր Արթուր Չախոյանը։ Հաղորդման հիման վրա՝ քննչական կոմիտեում մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Ինչից ու ինչպես սկսվեց․ այսօր Նոր Նորքի թաղապետարանում հրավիրվել էր հանրային քննարկում բարձրահարկ շենքի կառուցապատման թեմայով։ Վաղ առավոտյան ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքում գրել էր, որ մասնակցելու է հանրային քննարկմանը, որը վարելու է թաղապետը։ Բայց մինչ քննարկումը, Չախոյանը հայտարարեց որ ուզում է խոսել Տիգրան Տեր-Մարգարյանի հետ։

Թաղապետի օգնականը պատասխանեց, որ անձնական հարցեր չեն քննարկում՝ հորդորելով Չախոյանին դահլիճ մտնել` հանրային քննարկմանը մասնակցելու համար։ Ծեծկռտուք սկսվեց, երբ թաղապետարանի աշխատակիցը հարվածեց Չախոյանի ուսին, այդ պահին թիմակիցների հետ աշխատասենյակից դուրս եկավ թաղապետը ու խառնվեց ծեծկռտուքին՝ հարվածներ հասցնելով Չախոյանին։

Թաղապետը, նրա թիմակիցներն ու թաղապետարանի աշխատակիցները ծեծի ենթարկեցին Արթուր Չախոյանին։ Երբ արդեն հաջողվել էր բաժանել ծեծկռտուքի մասնակիցներին, թաղապետարանի մեկ այլ աշխատակից շարունակեց հրել՝ բռնելով Չախոյանի պարանոցից։  Զուգահեռ թաղապետարանի աշխատակիցները փորձեցին խոչընդոտել տեղում աշխատող  օպերատորի աշխատանքը՝ վնասելով տեսախցիկն ու ուղիղ հեռարձակումն ապահովող սարքը։ Ծեծկռտուքից հետո թաղապետը հայտարարեց՝ հային վայել է դրսևորվել։

«Ես ինձ պահել եմ նենց, ոնց որ կպահեր յուրաքանչյուր նորմալ հայ մարդ»,- ասաց թաղապետը։

Այս ամենից հետո «Հանրապետություն» կուսակցության անդամ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը սկսեց հանրային քննարկումը կարծես ոչինչ չէր եղել։ Նույն ժամանակահատվածում ոստիկաններ ժամանեցին թաղապետարան, և բերման ենթարկեցին Արթուր Չախոյանին։ Ու մինչ թաղապետը քննարկման էր մասնակցում, նրա թիմակիցներն էին պատասխանում Factor TV-ի հարցերին։ Կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն անդրադառնալով միջադեպին՝ հայտարարեց, որ հպարտացել է իր թիմով որպես հայ տղամարդիկ։

Տիգրան Տեր-Մարգարյանի թիմակից Հայկ Սահակյանը, որը նաև Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ է՝ ասաց, որ ինքը պարզապես բաժանում էր, բայց ծեծկռտուքի տեսանյութում էլ երևում է՝ ինչպես է ոտքով հարվածում Չախոյանին։

Հանրային քննարկման ավարտից հետո Տիգրան Տեր-Մարգարյանը, թեև խոստացել էր պատասխանել լրագրողների հարցերին, սակայն մտավ իր աշխատասենյակ և դուրս եկավ միայն 40 րոպե անց՝  չպատասխանելով հարցերին։

Հստակեցնող հարցին՝ ոստիկանության բաժի՞ն են գնում, Տեր-Մարգարյանին ուղեկցող Անի Խաչատրյանն արձագաքնեց, որ «սոված են, գնում են հաց ուտելու»։

Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում Արթուր Չախոյանին շուրջ երկու ժամ պահելուց հետո կապտուկներով, շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։ Չախոյանը բժիշկների հսկողության տակ է, փաստաբանը տեղեկացրել է, որ ձերբակալումից ազատ է արձակվել։

Գալով ծեծկռտուքին նախորդած դեպքերին․ Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը օրեր առաջ համատեղ տեսանյութ էին հրապարակել Նոր Նորքի նոր վերանորոգված թիվ 105 մանկապարտեզից՝ ցույց տալով կատարված անորակ աշխատանքները։  

Դրանից հետո Չախոյանը գրառում էր արել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգել է իրեն ու Մանուկյանին, սպառնացել ու հայհոյել։ Երեկ թաղապետարանի շենքում Չախոյանն ու Մանուկյանը բողոքի ակցիա իրականացրին՝ հրապարակելով հեռախոսազանգի ձայնագրությունը, որտեղ նախ թաղապետն է հայհոյում, ապա փոխադարձ հայհոյանքներ են հնչում։ Տիգրան Տեր-Մարգարյանը կատարվածից հետո հարցազրույց էր տվել իշխանական Civic.am-ին և ասել, որ հայհոյել է, լավ է արել։ Իսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ, անդրադառնմալով թեմային նշել էր, որ այդ մանկապարտեզում իրականացված աշխատանքների համար ամբողջ գումարը չեն վճարել, և չեն ընդունել աշխատաքները, այսինքն ավարտական ակտ չեն տրամադրել։ Երևանի քաղաքապետրանից, անդրադառնալով այսօրվա ծեծկռտուքին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, միևնույն ժամանակ՝ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում։ Նմանատիպ հայտարարություն է տարածել նաև «Հանրապետություն» խմբակցության հետ քաղաքի կառավարումը ստանձնած ՔՊ խմբակցությունը։ ՄԻՊ Անահիտ Մանասյանն էլ դատապարտել է կատարվածը՝ ընդգծելով, որ  անընդունելի ու դատապարտելի է բռնության ցանկացած դրսևորում։

«Հանրապետություն» կուսակցությունն այսօր տեղի ունեցածը պլանավորված և կազմակերպված սադրանք է որակել, որի թիրախում ոչ թե վարչական շրջանի ղեկավարը կամ քաղաքապետն են,  այլ  ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան