ԲԱՆԱՎԵՃ․ Թանկարժեք նվերներ՝ բարձրաստիճան պաշտոնյաներին․ օրինակա՞ն է նրանց հարստացումը

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

Կասկածահարույց նվիրատվություններ խոշոր դրամական միջոցների, բնամթերքի տեսքով՝ բարձրաստիճան պաշտոնյաներին։ «Ինֆոքոմ»-ը պարզել է, որ ավելի քան 2 մլրդ 112 մլն դրամի չափով նվիրատվություն 2023 թվականին ստացել են ՊԵԿ-ի, դատական համակարգի, ուժային կառույցների, մարզային պաշտոնյաները։ Մարզային համայնքների 20 պաշտոնյա ընդհանուր 596 մլն դրամի 31 նվիրատվություն է ստացել 30 նվիրատուից։ Օրինակ՝ Վեդի համայնքի ղեկավար, ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը ստացել է 53 մլն դրամ նվիրատվություն։ Գլխավոր դատախազությունը քրեական վարույթ չի նախաձեռնել։ ՔՊ-ական ևս մեկ պաշտոնյա՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը 19,5 մլն դրամ է ստացել ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերությունից։ Factor TV-ի հետ զրույցում Սափեյանը նշեց՝ համայնքի համար է նվիրատվություն ստացել։

Աշտարակի ավագանու ՔՊ-ական անդամ Գնել Սուքիասյանը 305 մլն 688 հազար դրամ է նվեր ստացել եղբորից։ Աբովյան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Արթուր Մովսիսյանը հորից 98 մլն դրամ նվիրատվություն է ստացել, և այլն։ «Ինֆոքոմ»-ի արձանագրած տվյալների հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախաձեռնել է 3 վարչական վարույթ։

Ինչի՞ մասին են վկայում բարձրաստիճան պաշտոնյաներին խոշոր դրամական նվիրատվությունները, հատկապես, երբ նվիրատուների մի մասը չի ունեցել այնքան գումար՝ ինչքան նվիրաբերել է պաշտոնյայի։ Արդյո՞ք առկա չեն կոռուպցիոն դրսևորումներ։

Factor TV-ում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Սևակ Մամյանը՝ «Ինֆոքոմ»-ի գլխավոր խմբագիր, Գրիշա Բալասանյանը՝ «Հետք»-ի լրագրող, Տիգրան Մուղնեցյանը՝ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետազոտող, Դանիել Իոաննիսյանը՝ ԻՔՄ ծրագրերի համակարգող, Լիլիթ Մինասյանը՝ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան