Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Սիրիային՝ դրուզներին պաշտպանելու համար․ զոհեր կան

Լուրեր

17.07.2026 | 11:04
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է հրապարակել Ծառուկյանի գործից․ Իրանից ներկրված ավիոկերոսինի սխեմայով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
17.07.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում կամուրջներին, օդանավակայանին, երկաթուղային կայարանին․ զոհեր կան
17.07.2026 | 10:40
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. զոհեր կան
17.07.2026 | 10:31
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.07.2026 | 10:18
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար
17.07.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 17-ի դրությամբ
17.07.2026 | 09:48
Նավթի գներն աճել են
17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
Բոլորը

Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիային՝ որպես «զգուշացում» դրուզ փոքրամասնության վրա հարձակումների դեմ։ Սա ռազմական միջամտություն է, որը տեղի է ունեցել Դամասկոսի մոտակայքում կրոնական բախումների տարածմանը զուգընթաց, որոնց հետևանքով զոհվել է 13 մարդ, գրում է France 24-ը։

Լրատվամիջոցը նշում է, որ կրոնական բռնությունը և Իսրայելի միջամտությունը հսկայական մարտահրավերներ են Սիրիայի իսլամիստական ​​իշխանությունների համար, որոնք դեկտեմբերին տապալել են երկրի երկարամյա ղեկավար Բաշար Ասադին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «կանխարգելիչ գործողություն է իրականացրել և հարվածել է Սահնայայում դրուզ բնակչության վրա հարձակվել պատրաստվող ծայրահեղական խմբին»։ Սիրիայի մայրաքաղաքից հարավ-արևմուտք գտնվող Սահնայա քաղաքում, որտեղ բնակվում են դրուզ և քրիստոնյա փոքրամասնություններ, գիշերը տեղի են ունեցել մահացու կրոնական բախումներ։

Իսրայելը նախկինում զգուշացրել էր Սիրիայի իսլամիստ ղեկավարներին՝ չվնասել դրուզներին, որոնք կազմում են Սիրիայի բնակչության մոտ երեք տոկոսը։

«Սիրիական ռեժիմին խիստ ուղերձ է հղվել. Իսրայելն ակնկալում է, որ նրանք կգործեն՝ կանխելու դրուզ համայնքին հնարավոր վնասները»,- ասվում է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։

Սիրիական պետական ​​SANA լրատվական գործակալությունը, հղում անելով Առողջապահության նախարարությանը, հայտնել է, որ գիշերը Սահնայա շրջանում «անօրինական խմբավորումների կողմից քաղաքացիական անձանց և անվտանգության ուժերի թիրախավորոյւմից հետո» զոհվել է 11 մարդ, անհայտ թվով մարդիկ վիրավորվել են։

Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնը հայտնել է, որ Սահնայայում «իշխանությունների հետ կապված զինված անձանց և տեղական դրուզ զինյալների միջև բախումների ժամանակ զոհվել է երկու տեղացի զինյալ»։ Նախորդ գիշերը Ջարամանայում, որը հիմնականում դրուզ և քրիստոնյա բնակչություն ունեցող արվարձան է մայրաքաղաքից հարավ-արևելք, սպանվել է 17 մարդ, այդ թվում՝ ութ դրուզ զինյալ և ինը զինված անձ, որոնք կապված էին իշխանությունների հետ։

Բռնությունը սկսվել է դրուզ քաղաքացու վերագրվող և հայհոյանք համարվող աուդիոձայնագրության տարածումից։ Սիրիայի նոր իսլամիստական ​​իշխանությունները, որոնք արմատներ ունեն «Ալ-Քաիդա» ջիհադիստական ​​ցանցում, խոստացել են բազմադավանական, բազմազգ երկրում ներառական կառավարում, սակայն պետք է նաև դիմակայեն իրենց շարքերում արմատական ​​իսլամիստների ճնշումներին։

Իսրայելը, որը Սիրիայի նոր ուժերին համարում է ջիհադիստներ, Ասադի անկումից և ցամաքային ներխուժումներից հետո հարյուրավոր հարվածներ է հասցրել Սիրիայի ռազմական օբյեկտներին՝ ուժերը իր սահմանից հեռու պահելու համար։ Այն նաև զորքեր է ուղարկել Իսրայելի կողմից բռնակցված սիրիական Գոլանի բարձունքների ապառազմականացված անվտանգության գոտի և աջակցություն հայտնել Սիրիայի դրուզներին։ Դրուզները հիմնականում բաժանված են Լիբանանի, Իսրայելի և Սիրիայի միջև։

Սիրիայի հիմնական աջակից Թուրքիան մեղադրել է Իսրայելին պառակտումներ հրահրելու և փոքրամասնություններին Դամասկոսի դեմ տրամադրելու մեջ։ Հղում անելով անվտանգության աղբյուրին՝ SANA-ն հայտնել է, որ Սահնայայի «անօրինական խմբերը» գիշերը հարձակվել են անցակետի վրա, մինչդեռ այլ խմբեր կրակ են բացել մեքենաների վրա։

Տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Ալի ալ-Ռիֆային լրագրողներին ասել է, որ զոհվածների թվում են  անվտանգության ծառայությունների 5 աշխատակիցներ, որոնք «դիպուկահարների» կրակի թիրախ են դարձել։ Նա հավելել է, որ հարձակման ենթարկված մեքենայում եղել է ևս վեց մարդ՝ հարավային Դարաա նահանգից։

Ասադի տապալումից հետո զինված խմբավորումները լուծարվեցին և ինտեգրվեցին Պաշտպանության նախարարությանը։ Ջարամանայում հանգստությունը վերադարձել է, քանի որ Սիրիայի կառավարությունը խոստացել է դրուզ առաջնորդներին, որ բռնության համար պատասխանատուները կկանգնեն արդարադատության առաջ։

AFP-ի լուսանկարիչը հայտնել է, որ չորեքշաբթի Ջարամանայից յոթ զինյալների հուղարկավորության ժամանակ սգացողները դրուզների դրոշներ են բարձրացրել:

Միաժամանակ, դրուզների ներկայացուցիչները հայտարարել են միասնական Սիրիային իրենց հավատարմության մասին՝ ի հեճուկս Իսրայելի նախազգուշացումների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի