Արաղչին հայտնել է, որ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Հռոմում

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննադատել է ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցները անուղղակի բանակցությունների ֆոնին՝ զգուշացնելով, որ նման «սադրիչ գործողությունները» կասկածի տակ են դնում Վաշինգտոնի լրջությունը բանակցություններում, փոխանցում է Mehr գործակալությունը։

Արաղչին նշել է, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների սահմանումը ընթացող դիվանագիտական ​​բանակցությունների ընթացքում բացասական ուղերձ է հղում և հարցեր առաջացնում ամերիկյան կողմի անկեղծության վերաբերյալ։

«Մենք տեղյակ ենք ԱՄՆ-ում ներքին անհամաձայնությունների և ակտիվ լոբբիստական ​​ջանքերի մասին: Մենք ուշադիր հետևում ենք այս բոլոր զարգացումներին և համապատասխան որոշումներ կկայացնենք»,- ընդգծել է Արաղչին։

Նա հավելել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է անցկացնել Իտալիայի մայրաքաղաք Հռոմում:

«Յուրաքանչյուր բանակցություն հիմնված է տարաձայնությունների վրա, և բանակցությունների նպատակն է՝ լուծել տարաձայնությունները և հասնել փոխըմբռնման։ Բանակցությունները հյուրընկալողն Օմանն է, սակայն լոգիստիկ պատճառներով նրանք որոշեցին բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել Հռոմում: Մեր կարծիքով՝ վայրը շատ կարևոր չէ ժամանակ վատնելու համար»,- ասել է Արաղչին։

Անդրադառնալով միջուկային ծրագրի հարցով բանակցություններում Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի դերին՝ իրանցի պաշտոնյան ասել է․ «Երեք եվրոպական երկրներն այժմ աննշան դեր են խաղում իրենց կողմից որդեգրված սխալ քաղաքականության պատճառով, ինչը մենք չենք ուզում տեսնել, այդ պատճառով մենք պատրաստ ենք լուրջ բանակցություններ վարել նրանց ներկայությամբ։ Մենք նաև ուրբաթ Հռոմում հանդիպում կունենանք երեք եվրոպական երկրների հետ»։

Նա հավելել է, որ ՄԱԳԱՏԷ-ն, ի վերջո, բանակցություններում կխաղա ստուգողի դեր, և որ գործակալությունն այս պահին որևէ դերակատարում չունի համաձայնագրում և բանակցություններում։

Հավելենք, որ ԱՄՆ-Իրան նախորդ բանակցությունները տեղի են ունեցել ապրիլի 26-ին Օմանի Մասկատ քաղաքում։ Կողմերը մինչ այդ էլ արդեն երկու անգամ խորհրդակցություններ էին անցկացրել Օմանում և Հռոմում։

Անցյալ ամիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ էր ուղարկել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենեիին՝ ուղղակի միջուկային բանակցությունների կոչ անելով: Նամակի պատասխանն Իրանը փոխանցել է Օմանի միջոցով: Այս նամակագրությունից հետո ապրիլի 12-ին Օմանում կայացել էին առաջին անուղղակի բանակցությունները Իրանի և ԱՄՆ-ի միջև: Ապրիլի 19-ին Հռոմում էր տեղի ունեցել հաջորդ հանդիպումը։ Բանակցություններին իրանական կողմից մասնակցում են երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյան կողմից՝ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի