Դատապարտյալի բերանից փրփուր է եկել. տարեսկզբից մահվան 11-րդ դեպքը բանտում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Տարեսկզբից մահվան 11-րդ դեպքն է գրանցվել քրեակատարողական հիմնարկում։ Ինչպես տեղեկացնում է արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը՝ ապրիլի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, և նա տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Ապրիլի 28-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, արձանագրվել է Ա. Մ. -ի կենսաբանական մահը։

«Դատապարտյալը գտնվել է ոչ թե պատժախցում, այլ խցում և եղել է միայնակ: Դատապարտյալի առողջական վիճակի վատթարացումը հայտնաբերել է անվտանգության աշխատակիցը, որից հետո կանչվել է շտապօգնություն և դատապարտյալին տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Մելքումյանը։

Մեր տեղեկություններով՝ դատապարտյալը հոգեմետ դեղեր է ստացել տևական ժամանակ, նախնական տվյալներով՝ մահվան պատճառը գերդոզավորումն է եղել։ Factor TV-ի աղբյուրի խոսքով՝ անձը մեկուսացված է պահվել, ապրիլի 25-ի երեկոյան հերթապահը տեսել է, որ դատապարտյալը պառկած է եղել։ Արդեն առավոտյան՝ աշխատակիցների հերթափոխի ժամանակ, նրան կրկին հորիզոնական դիրքում տեսնելով՝ կասկածներ են առաջացել, բացել են խուցն ու հայտնաբերել, որ Ա.Մ-ի բերանից փրփուր է գալիս։ Հրավիրվել է շտապօգնություն, դատապարտյալը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ երկու օր անց նա մահացել է։

Նշենք, որ անցնող 4 ամսվա ընթացքում սա  ՔԿՀ-ներում մահվան 11-րդ դեպքն է, որից 5-ը՝ ինքնասպանություն. 3-ի դեպքում ինքնասպանության գործիք է հանդիսացել սավանը, մեկ անձ կախվել է ինքնաշեն պարանի օգնությամբ, ևս մեկն իր կյանքին վերջ է տվել ածելու միջոցով։ Նախորդ ողջ տարվա ընթացքում արձանագրվել էր 12 դեպք, բոլորի պատճառն էլ եղել է կենսաբանական մահը։

Ռոզա Վարդանյան