ՀՀ-ում ոստիկանությունն անօրինական ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ, ԼՂ հայերի անվտանգ վերադարձի իրավունքը մնում է չիրականացված․ Amnesty International-ի զեկույցը

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Amnesty International միջազգային կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցը։ Հայաստանին վերաբերող հատվածում, մասնավորապես, նշվում է, որ կառավարությունը դժվարություններ է ունեցել Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 փախստականների ինտեգրման հարցում։

Բացի այդ, ըստ զեկույցի՝ ՀՀ-ում խոսքի և խաղաղ հավաքների ազատությունները մի քանի անգամ սահմանափակվել են, իսկ լրագրողներին ու շրջակա միջավայրի պաշտպաններին սպառնացել և հետապնդել են։ Ընտանեկան բռնության մասին օրենքում կատարված փոփոխություններն ապահովել են տուժածների ավելի մեծ պաշտպանություն, իսկ ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունը շարունակվել է։

Զեկույցում ասվում է, որ «Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները շարունակվել են լարված անվտանգության իրավիճակի պայմաններում, որը նշանավորվել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բախումներով, լարվածությունը նույնպես բարձր է մնացել այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են տարածքային միջանցքները և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»։

Նշվում է, որ Հայաստանի կառավարությունը շարունակել է ամրապնդել քաղաքական կապերը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ՝ միաժամանակ հայտարարելով Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու ծրագրերի մասին։ Հակամարտությունից հետո Ադրբեջանի հետ լարվածությունը շարունակել է խթանել ներքին քաղաքական անկարգությունները։

«Ապրիլին և մայիսին լայնածավալ բողոքի ցույցեր բռնկվեցին այն բանից հետո, երբ Ադրբեջանի հետ կնքված սահմանի սահմանազատման համաձայնագիրը Տավուշի մարզի չորս գյուղերը թողեց սահմանի ադրբեջանական կողմում։ Ցուցարարները փակեցին ճանապարհները՝ կոչ անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ և քննադատելով նրա կողմից Ադրբեջանի հետ 2022 թվականի հակամարտության կարգավորման և նրա կառավարության քաղաքական դաշինքների փոփոխության եղանակները»,- ասվում է կազմակերպության զեկույցում։

Փախստականների և միգրանտների  իրավունքներ – Կառավարությունը շարունակել է դժվարություններ ունենալ ավելի քան 100,000 փախստականների ինտեգրման հարցում, որոնք 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո ապաստան են գտել Հայաստանում։

Բնակարանային, զբաղվածության և կրթության հարցերը հատկապես դժվար են շատ փախստականների համար։ Նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը մնում է չիրականացված։

Խաղաղ հավաքների ազատություն – Ապրիլին և մայիսին վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունը մի քանի անգամ անօրինական ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ։ Հունիսի 12-ին մայրաքաղաք Երևանի կենտրոնում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել սահմանի սահմանազատման համաձայնագրի դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ 101 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 17 ոստիկան, 98 մարդ, ըստ տեղեկությունների, ձերբակալվել է։ Առնվազն 15 անձ հետագայում մեղադրվել է խուլիգանության և հասարակական կարգը խախտելու մեջ։ Ոստիկանության արձագանքի համաչափության և օրինականության վերաբերյալ հետաքննությունից հետո իրավապահ մարմնի ոչ մի աշխատակցի մեղադրանք չի առաջադրվել։

Խոսքի ազատություն – Ապրիլին և մայիսին բողոքի ցույցերն ուղեկցվել են լրագրողների նկատմամբ ճնշման և հետապնդումների աճի, այդ թվում՝ վիրավորանքների և սպառնալիքների մասին հաղորդագրություններով: Խոսքի ազատության պաշտպանության հայկական կոմիտեն հայտնել է, որ 14 լրագրող և լրատվամիջոցների աշխատակից վիրավորվել է բողոքի ցույցերը լուսաբանելիս՝ թիրախային հարձակումների, ինչպես նաև ամբոխի հրմշտոցի պատճառով: Որոշ լրագրողներ հրվել և գետնին են գցվել, իսկ մյուսները հայտնել են, որ ոստիկանության աշխատակիցները ծեծել են, վնասվածքներ են ստացել: Մարտի 22-ին իշխանությունները խուլիգանության մեղադրանքով ձերբակալել են փոդքասթի հաղորդավարներ և քաղաքական ընդդիմության ակտիվիստներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին, երկու ամսով կալանավորել նրանց։ Երկուսն էլ մեղադրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխող կուսակցության այլ անդամների հասցեին AntiFake լրատվամիջոցում անպարկեշտ արտահայտություններ անելու համար։ Նրանց դատավարությունը սկսվել է սեպտեմբերի 23-ին։ Մեղադրվելու դեպքում նրանք կարող են դատապարտվել մինչև վեց տարվա ազատազրկման։

Առողջ միջավայրի իրավունք – Հունվարին թույլատրվել է վերսկսել Ամուլսարի ոսկու գործունեությունը՝ առանց լիովին լուծելու ջրի և հողի աղտոտման վերաբերյալ բնապահպանական մտահոգությունները, որոնք նախորդ տարիներին հանգեցրել էին բողոքի ցույցերի: Բնապահպանները բախվել են  դատական ​​​​հայցերի, որոնք նպատակ ունեին լռեցնել նրանց, և թիրախ դարձել  լրատվամիջոցների կողմից զրպարտչական արշավների։ Դրանց թվում էին մեղադրանքներ, որ իրենց ակտիվիզմը սպառնում է ազգային անվտանգությանը: Այս ամենը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին նրանց համատեղ հայտարարությունից հետո, որում մտահոգություններ էին բարձրացվում Ամուլսարի վիճահարույց հանքարդյունաբերական նախագծի բնապահպանական ազդեցության վերաբերյալ:

Սեռական և գենդերային բռնություն – Ապրիլի 12-ին խորհրդարանն ընդունել է  «Ընտանեկան բռնության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որով ամրապնդվել է բռնությունից տուժածների պաշտպանությունը և վերացվել ընտանեկան ներդաշնակության վերականգնման վրա նախկինում դրված շեշտադրումը, ինչը կարող էր ճնշում գործադրել  տուծաների վրա՝ բռնարար հարաբերություններում մնալու համար։ Փոփոխությունները ընդլայնել են ընտանեկան բռնության դասակարգումը՝ ներառելով ֆիզիկական, սեռական, հոգեբանական և տնտեսական բռնությունը։ Փոփոխությունները նաև ներառել են նոր հանցագործություններ, այդ թվում՝ հարկադիր բժշկական միջամտություններ, առողջապահության հասանելիության սահմանափակում, կուսության թեստավորում և հետապնդում։

Զեկույցում նաև անդրադարձ է կատարվում ԼԳԲՏ անձանց իրավունքներին։ Նշվում է, որ նրանց նկատմամբ խտրականությունը և կարծրատիպերը շարունակվել են։ Հունիսին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները հայտնել են, որ ենթարկվել են սպառնալիքների, ոտնձգությունների և բանավոր վիրավորանքների, մասնավորապես, ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի