Վրաստանն ու Հայաստանն ունեն ընդհանուր շահեր. Փաշինյանը՝ Վրաստանի նախագահին

Լուրեր

17.07.2026 | 13:30
Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան մեղադրվում է 18 մլն դրամի գույք օրինականացնելու համար
17.07.2026 | 13:21
Բաքվից հայտարարել են, թե Հայաստանից ականապատ դաշտերի նոր քարտեզներ չեն ստացել
17.07.2026 | 13:11
Քոչարյանը չպատասխանեց՝ Սամվել Կարապետյանի հետ հանդիպե՞լ է, թե՞ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 12:59
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
17.07.2026 | 12:47
Հունիսի 22-ից ի վեր ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 38 մարդ, ավելի քան 400-ը՝ վիրավորվել
17.07.2026 | 12:34
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
17.07.2026 | 12:19
Թրամփը հայտարարել է հետախուզական տվյալների գաղտնազերծման մասին՝ Չինաստանին մեղադրելով 2020թ․ ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ
17.07.2026 | 12:05
ԵՄ երկրներ հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու գործընթացը՝ ՈՒՂԻՂ
17.07.2026 | 11:50
ՄԻՊ-ի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում․ քաղաքացիներին այլ համար է առաջարկվում
17.07.2026 | 11:34
Զելենսկին Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Եվգենի Խմարային հանձնարարել է կատարել ՊՆ ղեկավարի պարտականությունները
17.07.2026 | 11:27
Գազանջատում՝ Հաղարծին բնակավայրի որոշ հասցեներում 
17.07.2026 | 11:15
ՌԴ-ն արգելել է Թուրքիայից մրգերի ներմուծումը` Ուկրաինային տրվող երաշխիքներին միանալու որոշման ֆոնին
17.07.2026 | 11:04
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է հրապարակել Ծառուկյանի գործից․ Իրանից ներկրված ավիոկերոսինի սխեմայով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
17.07.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում կամուրջներին, օդանավակայանին, երկաթուղային կայարանին․ զոհեր կան
17.07.2026 | 10:40
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. զոհեր կան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետը ողջունել է Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան և ևս մեկ անգամ շնորհավորել Միխեիլ Կավելաշվիլիին՝ եղբայրական Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Նիկոլ Փաշինյանը մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում՝ ի բարօրություն եղբայրական Վրաստանի, երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանի: «Դուք գիտեք, թե որքան ենք կարևորում մենք Վրաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները և արդեն ռազմավարական գործընկերության մակարդակի ենք հասցրել մեր հարաբերությունները: Դա, կարծում եմ, մի քայլ է, որն արտահայտում է մեր երկարաժամկետ մտադրությունները: Միշտ ասել եմ և շարունակում եմ մնալ այն համոզմունքին, որ Վրաստանը և Հայաստանն ունեն ընդհանուր շահեր, և պետք է մեր հարաբերությունները կառուցել այդ շահերի վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ իր համոզմամբ, այդ շահերը տեղավորվում են նաև տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի երկարատև զարգացման շահերի համատեքստում:

Միխեիլ Կավելաշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ մեծ պատիվ է գտնվել հարևան երկրում առաջին անգամ՝ որպես Վրաստանի նախագահ: «Ինձ համար մեծ պատիվ է, քանի որ մեր ազգերը դարեր շարունակ ապրում են կողք-կողքի, ավելի քան 3000 տարի է մեր բարեկամությունը, որը շատ օրինակելի է ամբողջ աշխարհում։ Ես այդ մասին խոսել եմ նաև Հայաստանի նախագահի հետ, և իրոք սա շատ յուրահատուկ է, որ այսօր մեր ազգերը գոյություն ունեն։ Իհարկե, մեր հարաբերությունները պետք է խորանան և զարգանան, նախորդ տարի ստորագրվեց ռազմավարական համաձայնագիրը»,- ասել է Վրաստանի նախագահն՝ ավելացնելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հարավային Կովկասը լինի հզոր տարածաշրջան։ Միխեիլ Կավելաշվիլին ողջունել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը համաձայնեցվել է և հույս հայտնել, որ շուտով այն կստորագրվի ու տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն ու կայունություն:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային տարբեր հարցեր, որոնք վերաբերել են տնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերին: Կողմերը կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների ինտենսիվ բնույթը՝ համոզմունք հայտնելով, որ ակտիվ երկխոսությունը նոր ազդակ է հաղորդում փոխգործակցության խթանմանը բոլոր ոլորտներում:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը՝ ի նպաստ տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման: