Ինչ ունեցվածք է հայտարարագրել ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիրը․ ըստ այդմ՝ նա ունի Երևանում 2017-ին գնված 1 բնակարան, վարում է 2023-ին գնված NISSAN ավտոմեքենա։ Աբրահամյանի բանկային ավանդի չափը չի փոխվել՝ 6․2 մլն դրամ է, բանկային 2 հաշիվներին ունեցել է մոտ 4 մլն դրամ, իսկ կանխիկ՝ 1․2 մլն դրամ։

Տիգրան Աբրահամյանի եկամուտը 1 տարում ավելացել է 630 հազար դրամով և կազմել 10․8 մլն դրամ։ Այս աճը հիմնականում Ազգային ժողովի աշխատավարձի բարձրացման արդյունք է, մասնավորապես՝ 2023-ի համեմատ 2024-ին նա ստացել է 653 հազար դրամով ավելի՝ 9․5 մլն դրամ աշխատավարձ, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանից՝ 415 հազար դրամ աշխատավարձ, «Այ դի բանկից» փոխառության դիմաց տոկոսավճար՝ 333 հազար դրամ, իսկ ահա ՊԵԿ-ից հիփոթեքային վարկի եկամտահարկի վերադարձի գումարը նվազել է 24 հազարով՝ կազմելով 644 հազար դրամ։ Նրա վարկի մայր գումարի մնացորդը նույնպես նվազել է՝ մոտ 15 հազար դրամով, և տարեվերջին կազմել 6․6 մլն դրամ։Տիգրան Աբրահամյանը «Հենակետ» վերլուծական կենտրոնի համահիմնադիրն է։

Պատգամավորի կինը՝ Գոհար Քոչարյանը, ի տարբերություն ամուսնու, նոր ձեռքբերում ունի՝ բնակարան։ Այդ նպատակով նա 2024-ին «Այ Դի բանկից» 15․3 մլն դրամ հիփոթեքային վարկ է վերցրել, որի մայր գումարի մնացորդը տարեվերջին եղել է 15 մլն դրամ։

Ընդդիմադիր պատգամավորի կինը շարունակում է աշխատել Վիգեն և Վահե Բադալյաններին պատկանող «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունում՝ որպես տեխնիկական հրապարակումների մասնագետ։ Բացի համատեղ բնակարանից նա հայտարարագրել է նաև 4 հողամաս Լոռու Բովաձոր համայնքում։

2024-ին Գոհար Քոչարյանը «Սոֆթ Կոնստրակտ»-ից ստացել է 6․7 մլն դրամ աշխատավարձ, ՊԵԿ-ից՝ 1․4 մլն դրամ հիփոթեքի եկամտահարկի վերադարձ, «Այ Դի բանկից»՝ 560 հազար դրամ փոխառության դիմաց տոկոսավճար։ Քոչարյանի բանկային հաշվին տարեվերջի դրությամբ եղել է 670 հազար դրամ, իսկ կանխիկ հայտարարագրել է մոտ 1․5 մլն դրամ։

Գայանե Խաչատրյան