Մասնակցում եք Մոսկվայի շքերթներին, բայց դիմում եք ԵՄ-ին միանալու համար․ էստոնացի լրագրողը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ի՞նչ եք կարծում, որքան կարող է շարունակվել այս իրավիճակը, երբ Դուք դիմում եք, որպեսզի միանաք Եվրոպական Միությանը, բայց նաև հաճախում եք Մոսկվայում անցկացվող շքերթներին։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է նաև խանգարում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղել էստոնացի լրագրողը։

«Գիտեք, ես արդեն ասացի, որ մենք խնդիր չենք դնում որևէ ուղղությամբ հարաբերությունների վատացման։ Սա շատ կարևոր նրբություն է, որովհետև կարող է լինել տեսական երկու մոտեցում՝ խորացնել հարաբերությունները մի ուղղությամբ և փչացնել հարաբերությունները երկրորդ ուղղությամբ: Եվ սա մոտեցում է, որը, կարծում եմ՝ համենայնդեպս, մենք այդ մոտեցման կողմնակից չենք։

Մեր մոտեցումն է` օգտագործել մեր ինքնիշխանությունը, մեր հարաբերությունները խորացնելու բոլոր այն ուղղություններով, որտեղ մենք ցանկանում ենք ավելի խորը հարաբերություններ ունենալ այնտեղ, որտեղ բավարար խորության չեն մեր հարաբերությունները։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները հենց այդպիսին են։ Իհարկե, գիտեք, ակնհայտ է, որ կարող են լինել իրավիճակներ, որ տարբեր ուղղություններով մեր արտաքին հարաբերությունների միջև կլինեն որոշակի լարումներ, որոշակի հատումներ, և մենք այդ իրադրության կառավարումը պատկերացնում ենք մեր թափանցիկությամբ, մեր ազնվությամբ, մեր բացությամբ մեր բոլոր գործընկերների առաջ, որպեսզի մեր մոտեցումները, պատկերացումները բավարար չափով պարզաբանված լինեն մեր բոլոր գործընկերներին, որպեսզի մութ անկյուններ մեր կողմից վարվող քաղաքականությունների, դրանց պատճառների, դրանց հիմնավորումների վերաբերյալ չլինեն։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ես կարող եմ ասել հետևյալը, որ մեր Կառավարությունը, ես անձամբ այդ թեմայի վրա աշխատում ենք ամենօրյա ռեժիմով և ինչպես ասացի, մենք հետևողական և վճռական ենք այդ հարցում` մեր անելիքն անել լիարժեք ձևով, հետևողական և համբերատար։ Եվ հետևաբար, Ձեր ուղիղ հարցին իմ ուղիղ պատասխանը հետևյալն է. մենք այս ռազմավարությունը կշարունակենք այնքան ժամանակ, մինչև նպատակը, այսինքն՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի և խաղաղությունը հաստատվի և մենք չենք շեղվելու այս ճանապարհից։ Ցանկացած տեղից, ցանկացած ինֆորմացիա, որ կստանաք, թե Հայաստանի Կառավարությունը շեղվում է այդ ռազմավարությունից, իմացեք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։