Հյուսիսային Կորեան պաշտոնապես հաստատել է իր զինվորների մասնակցությունը Ուկրաինայի դեմ պատերազմին

Լուրեր

08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հյուսիսային Կորեայի իշխանություններն առաջին անգամ պաշտոնապես հաստատել են, որ իրենց զինվորներին ուղարկել են Ռուսաստան՝ Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցելու համար։ Այս մասին հաղորդում է Yonhap-ը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը (KCNA), փոխանցում է Current time-ը։

«Կուրսկի մարզի ազատագրման գործողություններն ավարտվել են հաղթանակով՝ Ուկրաինայի իշխանությունների արկածախնդիր ներխուժումը Ռուսաստանի Դաշնություն հետ մղելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այս հրամանը տվել է Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի համաձայն։ Ներկայացվել է նաև Կիմ Չեն Ընի խոսքերը, որն այս գործողությունները բնութագրել է որպես Ռուսաստանի հետ բարեկամությունն ու համերաշխությունն «ավելի ամրապնդելու և ԿԺԴՀ-ի պատիվը պաշտպանելու սրբազան առաքելություն»։

Ապրիլի 26-ին Ռուսաստանն առաջին անգամ հաստատել էր հյուսիսկորեացի զինվորների մասնակցությունը Ուկրաինայի դեմ պատերազմում։ Մասնավորապես, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակի մասին, հայտարարել էր, որ «հյուսիսկորեացի զինծառայողները զգալի օգնություն են ցուցաբերել տարածաշրջանի ազատագրման գործում»։

Ռուս զինվորականներն ու բլոգերները, սակայն, հայտնում են, որ ուկրաինացի զինվորները շարունակում են մնալ Կուրսկի շրջանում։ Ապրիլի 27-ին նույնը հայտարարել էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

ԱՄՆ Պետքարտուղարությունն իր հերթին հայտարարել է, որ «մտահոգված է» պատերազմին Հյուսիսային Կորեայի անմիջական մասնակցությամբ և կոչ է արել Փհենյանին դադարեցնել Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցաբերել, գրում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ շնորհակալություն է հայտնել Կորեայի ժողովրդական բանակի ստորաբաժանումներին և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ ռուսական կողմից պատերազմում հյուսիսկորեական զորքերի մասնակցության համար։ Ապրիլի 28-ին Կրեմլի կայքում հրապարակված հայտարարության մեջ Պուտինը նշել է, որ հյուսիսկորեական զորքերն ակտիվ մասնակցություն են ունեցել «Կուրսկի մարզ ներխուժած ուկրաինացի զինյալների խմբավորմանը պարտության մատնելու գործում»։ Ըստ նրա՝ ԿԺԴՀ-ի զինվորականները գործել են «միջազգային իրավունքին լիովին համապատասխան, Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի տառին և ոգուն համապատասխան»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի