Կոլիզեումը նույնպես այսօր ֆունկցիոնալ չէ, ինչ է՝ պետք է քանդվի՞. ապաքաղաքական զրույց Արաքսյա Մուշեղյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 14:59
Դավիթ Առաքելյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
02.08.2026 | 14:54
Ռուբինյանից առաջարկ եմ ստացել ղեկավարել ԱԺ աշխատակազմը. ՆԳ նախկին փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:46
Նիկոլ Փաշինյանը 4-րդ անգամ ՀՀ վարչապետ նշանակվեց
02.08.2026 | 14:28
9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ
02.08.2026 | 14:13
Վարդանյանը` ԱԺ փոխնախագահի թեկնածու լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:04
Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են, դուք ՔՊ-ի «սպրուտն» եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 13:45
Ես պատերազմում եմ կռվել, խնդրում եմ իմ հետ հարգանքով խոսել. Շիրազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:57
2008-ին, երբ ձեր հայրը նախագահ էր, հորս հրավիրեցին ԱԱԾ և հայրս երեք ամիս չեկավ. Ռուբինյանը՝ Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:40
Թուրքիան սկսել է Գյումրի-Կարս երկաթգծի իր հատվածի վերականգնման աշխատանքները. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:25
2026-ի առաջին կիսամյակում պարեկները կազմել են ավելի քան 60,000 արձանագրություն՝ արագությունը գերազանցելու համար
02.08.2026 | 12:19
Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց եմ ներկայացնելու. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:15
ՔՊ-ական նոր պատգամավորը խուսափում է լրագրողների հարցերից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:08
Ձեռքը մի պարզեք իմ ուղությամբ` սիրուն չի. Ռուբինյանը` Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:58
Թուրքիայում ուտում էի Ադանա քեբաբ, համով էր. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:47
Նախագահն ընդունեց կառավարության հաժարականը
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է կոմպոզիտոր, դաշնակահարուհի և պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանը: Նրա կարծիքով՝ պրոդյուսերի պարտականությունը ոչ թե «աստղեր պատրաստելն է», այլ տաղանդավոր մարդկանց հայտնաբերելն ու նրանց ունակությունները լավագույնս կիրառելը: Ընդ որում, եթե խոսքը կատարողների մասին է, ապա նրանց պետք է ուղղորդել դեպի կոմպոզիտորական տեքստի խորը ընկալում:

Ճարտարապետության մեջ 1960-70-ականների հայկական «մոդեռնիզմով» հիանում է ամբողջ աշխարհը, սակայն Հայաստանում այդ կոթողների նկատմամբ պատշաճ ուշադրություն չի դարձվում: Որպես հիմնավորում՝ հաճախ բերվում է այն հանգամանքը, որ այդ շինությունները (այդ թվում՝ «Հրազդան» մարզադաշտը, որի ճարտարապետն է երաժշտի հայրը՝ Գուրգեն Մուշեղյանը) «ֆունկցիոնալ չեն», չեն համապատասխանում ժամանակակից ստանդարտներին: Այդ փաստարկին ի պատասխան՝ հաղորդման հյուրը հիշեցնում է, որ Հռոմի Կոլիզեումը նույնպես ֆունկցիոնալ չէ, բայց ոչ ոքի մտքով չի անցնում այն քանդել: Այլ հարց է, որ Հայաստանում «մոդեռնիստական» կոթողների դեպքում պետք է ի հայտ գան մարդիկ, որոնք կկարողանան գտնել այդ կառույցներն «աշխատեցնելու» լավագույն ձևերը:

Ըստ Արաքսյա Մուշեղյանի՝ նույնիսկ այն դեպքում, երբ արվեստագետը ստեղծագործում է պատվերով, նա պետք է մնա իր մասնագիտական սկզբունքների շրջանակներում և չենթարկվի պատվիրատուի չհիմնավորված պահանջներին:

«Առանց սկզբունքի արվեստագետը դառնում է պարզապես քմահաճույքներ կատարող»,- ասում է հաղորդման հյուրը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան