Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը 3 ժամ է տևել. քննարկվել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հանդիպումն ավարտվել է։ Այն անցկացվել է Կրեմլում և տևել է 3 ժամ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Կայացել է երեք ժամանոց զրույց, որը կառուցողական էր և շատ օգտակար։ Ինչ վերաբերում է ուկրաինական ճգնաժամին, ապա քննարկումը, մասնավորապես, վերաբերել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունների վերսկսման հնարավորությանը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը, փոխանցում է Interfax-ը։

Նա նշել է, որ զրույցը թույլ է տվել ավելի մոտեցնել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի, այլև մի շարք այլ միջազգային հարցերի վերաբերյալ։

Հավելենք, որ սա Պուտինի և Ուիթկոֆի երկրորդ հանդիպումն է վերջին երկու շաբաթվա ընթացքում և չորրորդը՝ տարվա սկզբից ի վեր։

Ուիթկոֆի և Պուտինի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի