Հայաստանում 2025-ի առաջին եռամսյակում աճ է գրանցվել շինարարության, առևտրի, ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտներում

Լուրեր

25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլիան հաղթեց խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
Բոլորը

Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին ցուցանիշների աճ է գրանցվել տնտեսության մի շարք ոլորտներում, սակայն նվազել է արդյունաբերական արտադրանքի ծավալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ամփոփագրում:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 18.5 տոկոսով՝ կազմելով 599 մլն 826.7 հազար դրամ: Մարտին մեկամսյա կտրվածքով աճել է 15.9 տոկոսով, սակայն նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 16.9 տոկոսով՝ կազմելով 219 մլն 340 հազար դրամ:

Փետրվարին՝ հունվարի համեմատ, ծավալը նվազել է 0.9, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 26.7 տոկոսով՝ կազմելով 189 մլն 443.9 հազար դրամ:

Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 41.3, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 10.4 տոկոսով՝ կազմելով 190 մլն 547 հազար դրամ:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.5 տոկոսով՝ կազմելով 97 մլն 469.9 հազար դրամ: Ոլորտի վերաբերյալ այլ ցուցանիշներ չեն ներկայացվում:

Շինարարության ծավալը տարվա առաջին եռամսյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 13.6 տոկոսով՝ կազմելով 77 մլն 568.1 հազար դրամ: Մարտին՝ փետրվարի համեմատ, աճել է 31.9, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 15.5 տոկոսով՝ կազմելով 32 մլն 920 հազար դրամ:

Փետրվարին՝ հունվարի համեմատ, գրանցվել է 36.8, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 12.7 տոկոսի աճ՝ կազմելով 25 մլն 394.6 հազար դրամ:

Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, ծավալը կրճատվել է 86.3 տոկոսով, ինչը, սակայն, 11.6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա հունվարի ցուցանիշը և կազմել 19 մլն 253.5 հազար դրամ:

Ներքին առևտրի շրջանառությունն այս տարվա առաջին երեք ամիսներին 6 տոկոսով մեծ է եղել 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 1 մլրդ 343 մլն 627.6 հազար դրամ: Մարտին՝ փետրվարի համեմատ, աճը կազմել է 16.9, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 3.2 տոկոսով՝ կազմելով 520 մլն 969.3 հազար դրամ:

Փետրվարին՝ հունվարի համեմատ, գրանցվել է 16.6, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 6 տոկոսի աճ՝ կազմելով 443 մլն 503.2 հազար դրամ:

Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, կրճատվել է 51.8 տոկոսով, սակայն 9.9 տոկոսով գերազանցել է մեկամյա վաղեմության ցուցանիշը՝ կազմելով 379 մլն 155.1 հազար դրամ:

Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) 2025-ի առաջին եռամսյակում 11.5 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 865 մլն 288.2 հազար դրամ: Մարտին՝ փետրվարի համեմատ, աճել է 11.5, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 10.1 տոկոսով՝ կազմելով 309 մլն 167.9  հազար դրամ:

Փետրվարին՝ հունվարի համեմատ, նվազել է 1.3 տոկոսով, սակայն նախորդ տարվա փետրվարի համեմատ բարձր է եղել 12.1 տոկոսով՝ կազմելով 276 մլն 88.5 հազար դրամ:

Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, նվազել է 19.7, իսկ նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 12.6 տոկոսով՝ կազմելով 280 մլն 31.8 հազար դրամ: