Թրամփը չօգտագործեց Ցեղասպանություն բառը Ապրիլի 24-ի իր ուղերձում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Սպիտակ տունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ այսօր հիշում  են Մեծ Եղեռնը և ոգեկոչում այն հրաշալի մարդկանց հիշատակը, որոնք տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկի ժամանակ:

«1915 թվականից սկսած, Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին, մեկուկես միլիոն հայեր աքսորվեցին և ուղարկվեցին մահվան։ Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի հայ մեծաթիվ համայնքին, որը սգում է բազմաթիվ զոհերի համար:

Ամեն տարի ապրիլի 24-ին մենք անդրադառնում ենք ամերիկացի և հայ ժողովուրդների ամուր ու հարատև կապերին։ Մենք հպարտ ենք Հայկական և սիրիական օգնության ամերիկյան կոմիտեով, որը հիմնադրվել է 1915 թվականին, որը կարևոր մարդասիրական աջակցություն է տրամադրել հայ փախստականներին, և երախտապարտ ենք հազարավոր ամերիկացիների, որոնք ներդրում են ունեցել կամ կամավոր օգնել են իրենց տներից վտարված հայերին:

Այս օրը մենք վկայում ենք ողբերգության դեմ հայ ժողովրդի ուժի և տոկունության մասին: Մեր բախտը բերել է, որ այդքան շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերել են մեր ափեր և մեծ ներդրում ունեցել մեր երկրի զարգացման գործում, այդ թվում` պարգևատրված զինվորներ, էստրադայի հայտնի արտիստներ, հայտնի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ:

Հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին՝ իմ վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ կրոնի ազատության ապահովմանը և խոցելի փոքրամասնությունների պաշտպանությանը: Մենք ակնկալում ենք շարունակել Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերությունը և պահպանել կայունությունը տարածաշրջանում, քանի որ մենք շարունակում ենք ձգտել կայուն բարգավաճման և անվտանգության»,- մասնավորապես, ասվում է Թրամփի ուղերձում:

Հատկանշական է, որ Թրամփը չի օգտագործել Ցեղասպանություն բառը Ապրիլի 24-ի իր ուղերձում, մինչդեռ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում պաշտոնապես ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործել էր «Ցեղասպանություն» եզրույթը: