Ռուբիոն հերքում է «Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու ծրագրերի մասին լուրերը

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքել է տեղեկությունները, որ Սպիտակ տունը քննարկում է «Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման ընթացքում։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր Politico-ն։

«Սա միանշանակ սուտ է։ Ո՛չ Սթիվ Ուիթկոֆը, ո՛չ էլ ես որևէ զրույց չենք ունեցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման մասին՝ որպես Ուկրաինայի հետ համաձայնագրի մաս։ Սա լրագրողական անփութություն է։ Եթե Politico-ն ունի մի փոքր ազնվություն, լիովին կհերքի այս հորինվածքը»,- գրել է Ռուբիոն X-ի իր միկրոբոլոգում։

Հավելենք, որ Politico-ն, հղում անելով քննարկումներին ծանոթ հինգ աղբյուրների, նախօրեին հաղորդել էր, որ Սպիտակ տանը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հնարավորության վերաբերյալ քննարկումների ընթացքում բարձրացվում է նաև «Հյուսիսային հոսք 2» գազատարի և, հնարավոր է, Եվրոպայում գտնվող այլ ռուսական ակտիվների նկատմամբ պատժամիջոցների վերացման թեման։

««Հյուսիսային հոսք 2» նախագծի վերագործարկումը կարող էր Մոսկվային անսպասելի ֆինանսական օգուտ բերել, բայց միայն այն դեպքում, եթե ԵՄ-ն համաձայնի կրկին ռուսական գազ գնել խողովակաշարի միջոցով՝ հեռանկար, որը քիչ հավանական է թվում՝ հաշվի առնելով ԵՄ-ի կողմից ռուսական էներգակիրների ներմուծումը մերժելու արշավը»,- նշում է լրատվամիջոցը՝ հավելելով, որ պատժամիջոցների վերացումը Ռուսաստանի համար հսկայական դիվանագիտական ​​հաջողություն  կլիներ և Թրամփի համար՝ մեծ զիջում։

Politico-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆը պատժամիջոցների վերացման գլխավոր կողմնակիցն է։ Մինչդեռ, ըստ լրատվամիջոցի աղբյուրների, այս գաղափարը դեռևս մեծ աջակցություն չի գտել Սպիտակ տանը։ Մասնավորապես, դրան դեմ են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ ներքին գործերի նախարար Դուգլաս Բուրգումը, որը գլխավորում է Էներգետիկ գերիշխանության ազգային խորհուրդը։

«Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցմանը մասնակցող ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են Թրամփի նախագահական առաջին ժամկետի ընթացքում՝ 2017-2021 թվականններին։ 2022 թվականի սեպտեմբերին պայթյուններ էին տեղի ունեցել «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում։ Սակայն դրա ճյուղերից մեկը դեռևս աշխատում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի