Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված․Դատախազությունը մերժել է ներկայացված միջնորդությունը

Լուրեր

05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը վերջերս ենթարկվեց դատաբժշկական փորձաքննության, որը նշանակվել էր Հատուկ քննչական ծառայության կողմից։

Factor.am-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը նշեց, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքը ստացվել և ուղարկվել է պաշտպանական կողմին։

«Սեպտեմբերի 25-ին փորձաքննության արդյունքները փոխանցվել են Մանվել Գրիգորյանի պաշտպաններին»,- ասաց Օհանջանյանը։

Ի՞նչ արդունքներ են արձանագրված այդ եզրակացության մեջ և արդյո՞ք Գրիգորյանի պաշտպանները պատրաստվում են խափանման միջոցը փոխելու հարցով միջնորդություն ներկայացնել, փորձեցինք պարզել փաստաբան Արսեն Մկրտչյանից։

Մեզ հետ զրույցում վերջինս նշեց․ «Այս փուլում Մանվել Գրիգորյանի պաշտպաններս որոշում ենք կայացրել չներկայացնել գործին առնչվող որևէ մանրամասն։ Միայն կարող եմ հաստատել, որ  մեզ փոխանցվել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները, իսկ թե ի՞նչ եզրակացություն է տրված,  չեմ կարող ասել»։

Factor.am-ը փորձեց ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել՝ արդյո՞ք  Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել։ Դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը հարցին ի պատասխան նշեց․ «Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ, և կիրառելու անձնական երաշխավորություն: Միջնորդությունը սակայն մերժվել է»։

 

Աղավնի Սուքիասյան