Էրդողանը հայտարարել է թուրքական ուժերը Սիրիայից դուրս բերելու նախապայմանի մասին

Լուրեր

14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
Բոլորը

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Ստամբուլում կազմակերպված «TRT World Forum»-ի փակման հանդիսավոր արարողությանը, անդրադարձել է թուրքական ուժերի՝ Սիրիայից դուրս գալու խնդրին. փոխանցում է ermenihaber-ը:

Ավելի վաղ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալիմը լիբանանյան «Էլ Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր ապագայում թուրք-սիրիական փոխհարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին: Սակայն դրա իրականացման համար Մուալիմն ընդգծել էր, որ առաջին հերթին Թուրքիան պետք է դուրս բերի իր զինվորներին Սիրիայի տարածքից:

Ի պատասխան Սիրիայի արտգործնախարարի ուղերձին՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան դուրս կբերի իր ուժերը Սիրիայից միայն այն դեպքում, երբ այնտեղ կանցկացվեն ընտրություններ և երբ Սիրիայի ժողովուրդը կանի իր ընտրությունը, այդ ժամանակ իրենք երկիրը կթողնեն իր տերերին և կհեռանան այնտեղից:

Էրդողանը չզլացավ ևս մեկ անգամ մեղադրել ԱՄՆ-ին ահաբեկիչներին աջակցելու՝ նրանց զենք, առաջին անհրաժեշտության իրեր մատակարարելու մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիան ահաբեկչական կազմակերպություն է համարում ինչպես «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), այնպես էլ՝ Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (ԺԻՋ-YPG):

Թուրքիայի նախագահ Էրդողանը խոսել է նաև Թուրքիա-Եվրամիություն փոխհարաբերությունների մասին: Ըստ նրա՝ Եվրամիության վախճանը մոտ է, և որքան շուտ լինի այդ վախճանը, այնքան լավ, որպեսզի Թուրքիան կարողանա իր ուղղությունը հստակեցնել: Եվրամիության անդամակցության բանակցությունների խնդրի շուրջ Էրդողանը չի բացառել նաև հանրահավաք անցկացնելու տարբերակը: