Ավելի քան 150 մարդ դուրս է նետվել Ստամբուլի շենքերից երկրաշարժի ժամանակ

Լուրեր

08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
Բոլորը

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության թղթակիցը Ստամբուլից հայտնում է, որ ավելի քան 150 մարդ դուրս է նետվել Ստամբուլի շենքերից երկրաշարժի ժամանակ: Տեղեկությունը հայտնել են Ստամբուլի քաղաքապետարանից:

Հաղորդվում է, որ երկրաշարժի պահին 151 մարդ վնասվածքներ է ստացել՝ դուրս նետվելով շենքերի բարձրությունից։ Նրանք բուժում են ստանում հիվանդանոցներում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Լրատվականները հաղորդում են, որ Ստամբուլի երկրաշարժերի հետևանքով զոհեր չկան։

Ի դեպ, Ստամբուլի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Զիյադին Չաքըրը հայտարարել է, որ այսօր տեղի ունեցած 6.2 մագնիտուդով երկրաշարժը Մարմարա ծովի ճեղքվածքի վրա զգալի լարում է առաջացրել։ Ըստ ռուսալեզու «Թուրքիայի օրակարգը» տելեգրամ ալիքի, գիտնականի խոսքերով, դա կարող է արագացնել կանխատեսվող ավերիչ երկրաշարժը Ստամբուլում, թեև դրա ճշգրիտ ժամկետը կանխատեսելը հնարավոր չէ։

Չաքըրն ընդգծել է, որ այսօրվա երկրաշարժը ազդել է ճեղքվածքի միայն մի փոքր հատվածի վրա՝ մոտ 15-20 կմ, այն դեպքում երբ հիմնական մասը, որը չի վնասվել 1766 թվականից ի վեր, ավելի քան 70 կմ է։

Գիտնականը նաև չի բացառել հզոր հետցնցումները, ուստի բնակիչներին խորհուրդ է տրվում խուսափել վնասված շենքերից։