Մկնդեղի բարձր պարունակություն՝ հողում և մարդկանց օրգանիզմում․ իրավիճակը՝ «Նահատակ» պոչամբարի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի Ճոճկան գյուղի բնակիչ Սամվել Սիրադեղյանի դեղձենու այգին տարիների ընթացքում չորացել է: Ասում է՝ բուսականություն չի մնացել, միայն մոլախոտեր են։ Համոզված է՝ իր կրած վնասի պատճառը «Նահատակ» պոչամբարն է, որից արտահոսած հեղուկը, ըստ նրա, աղտոտում է ոռոգման ջրերը՝ վնաս պատճառելով շրջակա միջավայրին և բնակիչների առողջությանը։ 2021 թվականին նա դատական հայց է ներկայացրել Ախթալայի ԼՀԿ-ի դեմ՝ իր վնասը հատուցելու պահանջով, սակայն մինչ օրս դատական գործընթացը շարունակվում է։

«Այդ տարածքը գյուղատնտեսության համար այլևս պիտանի չէ, բայց մենք  շարունակում ենք հողի հարկ վճարել։ Հող ու այգի մշակելով ենք եկամուտ ստանում, որը հանքարդյունաբերության պատճառով այսօր տուժում է»,- ասում է Ճոճկան գյուղի բնակիչը։ 

Դեռևս 4 տարի առաջ չեխական «Առնիկա» ՀԿ-ն, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի» և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ համատեղ իրականացրել են հանքարդյունաբերության՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ փորձաքննություններ։ Հետազոտությունների շրջանակը ներառել է Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի, Շնող, Օձուն և Ստեփանավան խոշորացված համայնքների Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Ճոճկան, Շնող, Թեղուտ, Ալավերդի, Աքորի, Հաղպատ, Սանահին, Մղարթ և Արմանիս բնակավայրերը։

Ծանր մետաղների բարձր կոնցենտրացիաներ են հայտնաբերվել մարդկանց կենսանմուշներում (մեզ, մազեր, եղունգներ), գյուղատնտեսական նշանակության և տնամերձ հողերում, գետերի հատակային նստվածքներում, բանջարեղենում, սենյակային փոշու մեջ։ 

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը նշում է՝ տասը տարի շարունակ Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի բնակիչները պահանջում են ռեկուլտիվացնել պոչամբարը, բայց դա դեռ չի իրականացվում։ Դուլգարյանն ասում է՝ ըստ ՇՄԱԳ փորձաքննության՝ մինչև 2024 թվականի վերջ «Նահատակ» պոչամբարը պետք է ռեկուլտիվացված լիներ։ Պոչամբարը գտնվում է Ճոճկան և Մեծ Այրում գյուղերի տարածքում, սակայն ազդակիր համայնք է համարվում միայն Ճոճկանը։ 

«Գյուղը, որտեղ գտնվում է պոչամբարը, ազդակիր չի համարվում։ Ժամանակին, երբ փորձաքննություն է իրականացվել, որպես ազդակիր համարվել է միայն Ճոճկան գյուղը, որովհետև փորձաքննություն իրականացնեղները նշել են, որ Այրում գյուղը գտնվում է պոչամբարից վեց կիլոմետր հեռավորության վրա։ Սա խոսում է այն մասին, որ մեզ մոտ փորձաքննությունները ձևական են իրականացվում։ Հավանաբար, մասնագետը համակարգչի մոտ նստած, տեղանքին ծանոթ չլինելով՝  որոնել է, թե որտեղ է գտնվում Այրումը, և համակարգը բերել է Տավուշի մարզի Այրում քաղաքը, որը վեց կիլոմետր հեռու է։ Այդպես էլ գրել են, և Մեծ Այրումը մինչև հիմա ազդակիր չի համարվում»,- նշում է Դուլգարյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան