Թրամփը խոստացել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև «խաղաղության համաձայնագրի» մանրամասները բացահայտել 3 օրվա ընթացքում

Լուրեր

08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «խաղաղության համաձայնագրի» կնքման համար «շատ լավ» հնարավորություններ կան։ Այս մասին նա հայտնել է լրագրողներին Սպիտակ տանը՝ Սուրբ Զատկի տոնի միջոցառման ժամանակ, հաղորդում է «Եվրոպեյսկայա Պրավդան»-ն։

ԱՄՆ-ի առաջարկած Ուկրաինայի և Ռուսաստանի միջև «խաղաղության համաձայնագրի» մանրամասների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Թրամփը խոստացել է «բոլոր մանրամասները հայտնել հաջորդ երեք օրվա ընթացքում»:

«Մենք շատ լավ հանդիպումներ ունեցանք Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով»,- հավելել է նա։

Հարցին՝ արդյո՞ք այս շաբաթ հնարավոր է հասնել նման «խաղաղության համաձայնագրի» կնքման, Թրամփը դրական է պատասխանել՝ հավելելով. «Շատ լավ հնարավորություն կա»։

Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ-ը սպասում է Կիևի պատասխանին, ակնկալվում է, որ այն կներկայացվի այս շաբաթ Լոնդոնում` ԱՄՆ-ի, Ուկրաինայի և եվրոպացի պաշտոնյաների հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը նախօրեին հույս էր հայտնել, որ Ռուսաստանը և Ուկրաինան այս շաբաթ գործարք կկնքեն։ Այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։ «Հուսով եմ՝ Ռուսաստանն ու Ուկրաինան այս շաբաթ գործարք կկնքեն։ Երկուսն էլ կսկսեն դրանից հետո մեծ բիզնես անել Միացյալ Նահանգների հետ և հարստություն կստեղծեն»,- նշել էր նա։